AMX-ը եւ ՀԿԴ-ն տարին ամփոփել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցների պարգեւների հանձնմամբ
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական  դեպոզիտարիան ամեն  տարի ամփոփում են նախորդ տարվա  տվյալները և ներկայացնում  մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ մասնակիցներին։

IDBamk : Ամփոփում ենք 2021-ը
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Ձեզնից յուրաքանչյուրի օգնությամբ 2021-ը դարձավ մի խելահեղ տարի, որն անցկացրեցինք ձեզ հետ միասին

2021 թվականին Հայաստանում կառուցվել են 750 կմ ճանապարհներ. նախարար
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Այսօր  կառավարության նիստում  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, նշել է, որ ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել:

Հայաստանում միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է մոտ 440 ԱՄՆ դոլար
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանում մեկ աշխատողի հաշվով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ (մոտ 440 ԱՄՆ դոլար ընթացիկ փոխարժեքով- խմբ.): Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության 2021 թվականի վերջին նիստում հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշել է, որ 2020թ. ցուցանիշը կազմել է 203 հազար դրամ, իսկ 2019թ.՝ 190 հազար դրամ:

Ֆինանսների նախարարը հաղորդել է ծախսերի ծրագրի գերակատարման մասին  
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: Կառավարության 2021թ. վերջին նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Վահան Քերոբյանը ներկայացրել է կառավարության 1-ին փոփոխված հակաճգնաժամային պետական ծրագրի մանրամասները
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրերը վերածել զարգացման ծրագրերի։ Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը։

Հարկայինները ծրագիրը գերակատարել են ավելի քան 10 տոկոսով կամ 146 մլրդ դրամով
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների ցուցանիշները:

Կոնվերս Բանկը  Առեւտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում ըստ Global Finance-ի
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին:

2021 թվականին Սյունիքի մարզում 1,1 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել. Փաշինյանը՝  աշխատանքային խմբի նիստին
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:

ԱՆԻՖ-ը 2021 թվականի արդյունքներն ամփոփել է ռազմավարական կարեւորության մի քանի ծրագրերի իրականացմամբ
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) տարին ամփոփում է մի քանի կարևոր ծրագրերի  իրականացմամբ։ 

 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա միջինը 4,7 դրամով։ Բացառություն կարվի բնակչության սոցիալապես անպաշտպան խավերի համար։ Որոշումը կայացվել է դեկտեմբերի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։

Գնել Սանոսյան. Ավարտվել է Մելիքգյուղ համայնքը միջպետական Մ3-ի հետ միացնող ճանապարհի հիմնանորոգումը
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը, որն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում  հաղորդել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ», - հավելել է նախարարը։

Հայաստանի պետական գանձարանում հարկային հավաքագրումները 2,6 տոկոսով գերազանցել են ծրագրային ցուցանիշը՝ արդեն 2021 թվականի դեկտեմբերի 20-ին
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրլն 477.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 13.5% - ով կամ 176 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա մուտքերից:

ՄՊՀ-ը հավաստիացնում է. Հավկիթին առնչվող «անոմալիաներ» չեն լինի
 Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Մայիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում աճել են հավի մսի, շաքարի, ալյուրի գները, մինչդեռ, որոշ նվազում է դիտվում կարագի և ձեթի շուկայում։ Այդ մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի բանկերի միության և Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի միջև
 Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.  Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ)  կազմակերպված ընդունելության շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԲՄ և «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի» միջև։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2022 թվականին Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել շուրջ 204 մլն ԱՄՆ դոլար
 Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Երեւանի եկամուտները 2022 թվականին կկազմեն 94 մլրդ 560.2 մլն դրամ (մոտ 195 մլն ԱՄՆ դոլար ընթացիկ փոխարժեքով): Ինչպես դեկտեմբերի 28-ին բյուջեի հաստատման ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը, նախատեսված եկամուտները 2 տոկոսով կամ մոտ 2,2 մլրդ դրամով գերազանցում են 2021 թվականի համար հաստատված ցուցանիշը:

Gulf Georgia-ն դուրս կգա բենզինի հայաստանյան շուկա. ՄՊՀ
 Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Նավթի եւ բենզինի գները կբարձրանան, եւ դա  մարգարեություն չէ: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը դեկտեմբերի 28-ին ամփոփիչ մամուլի ասուլիսում:

"Գների մոնիթորինգի պատուհանը" թույլ կտա անհրաժեշտ ապրանքը գտնել ամենացածր գնով. խոստանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը
 Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. 2022 թվականից Հայաստանի բնակիչները կարող են անհրաժեշտ ապրանքը գտնել ամենացածր գնով՝ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40