Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա:
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ կատարել է ռազմարդյունաբերական համալիրի պատվերը, իսկ դա նշանակում է, որ նախարարությունը ոլորտի կազմակերպություններին կատարել է որոշակի սպառազինության և ռազմական տեխնիկայի պատվեր։ Այդ մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հաղորդել Է գերատեսչության ղեկավար Հայկ Չոբանյանը՝ ԱԺ տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկություններ չունի այն մասին, որ Մեղրիում կառուցվում է նոր մաքսային տերմինալ, և որ այն կառուցում է "ՍԻԼ" կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Այդ մասին նա հաղորդել է հունիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (BSTDB) Ամերիաբանկին տրամադրել է 23 մլն եվրոյի հնգամյա վարկ' Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար:
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականի ընթացքում համավարակի եւ ռազմական գործողությունների պատճառով երկու անգամ ճշգրտումներ են կատարվել Հայաստանի պետական բյուջեում, սակայն ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլեւ ավելացել են ՝ շեշտը դնելով գերակա ուղղությունների վրա: Այդ մասին հունիսի 2-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ խորհրդարանում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականի արդյունքներով համախմբված բյուջեի եկամուտների հիմնական մասը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին: Հունիսի 2-ին խորհրդարանում այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը կարեւորում է ստեղծված տնտեսական իրավիճակում հակացիկլիկ (կայունացնող) քաղաքականության իրականացումը ' բացասական հետեւանքները մեղմելու եւ մակրոտնտեսական հավասարակշռությունը պահպանելու համար: Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ 2020թ.պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսը կատարվել է մեկ անձից գնման ճանապարհով, ինչը 4,4 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշները: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ:
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականին կատարված ճշգրտումների արդյունքում Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացել է մինչեւ 400 մլրդ դրամ ՝ բյուջեով նախատեսված 307 մլրդ դրամի փոխարեն: Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում հաղորդել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարությանը ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 15,2 մլրդ դրամ, սակայն համավարակի եւ ռազմական գործողությունների հետ կապված ճշգրտումների արդյունքում հատկացումները կազմել են 14,6 մլրդ դրամ, հունիսի 1-ին խորհրդարանում հաղորդել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ:
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին Հայաստանի պետական մարմինների ու հաստատությունների գրեթե կեսը ներքին աուդիտ չի անցել, ինչն, անշուշտ, մտահոգիչ է։ Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. Անցյալ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված միջազգային համաժողով` "Կորպորատիվ կառավարման արդի միտումները. միջազգային փորձը եւ հայկական իրականությունը": Համաժողովն ընթանում էր "Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ" կարգախոսի ներքո։ Համաժողովի կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակիցը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին խնդրեց պատմել այն մասին, թե ինչպես է ընթացել համաժողովը, եւ ինչ հետեւություններ են արվել դրա արդյունքում:
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
|
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. Հայաստանը 2020 թվականին ապահովել է մակրոտնտեսական կայունություն՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հունիսի 1-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Ազգային ժողովում այսօր մեկնարկել են "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
|
Երկուշաբթի, 31 Մայիսի 2021,
Արմինֆո.Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
|