ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի (ԹՆՀ) "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը կազմում է 9%: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։

ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամը (ԹՆՀ)  ակնկալում է Հայաստանի մասնակցությունը AI SuperCloud միջազգային հարթակին: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։ Պատմելով, որ այդ նախագծին արդեն ծանոթ են հիմնադրամի անդամ բոլոր երկրները, Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի կառավարության հետ այն առավելությունների վերաբերյալ, որոնք ստեղծում է AI SuperCloud-ը: "Այնպես որ, հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրություն կդրսեւորի նման նախագծի նկատմամբ", - ընդգծել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը:

Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդումները երբեք մերկապարանոց չեն լինում, սակայն Կրեմլը հույս ունի շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ ԱՀԾ այն հաղորդագրությանը Երեւանի արձագանքը, որ Հայաստանը դիտարկում է ռուսական հացահատիկից հրաժարվելու և Եվրամիության միջոցների հաշվին այն ավելի թանկ ուկրաինականով փոխարինելու հնարավորությունը։

ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է պետության մրցունակության աճի ապահովում, մարդկային կապիտալում, տնտեսական ենթակառուցվածքներում և անվտանգության ոլորտում ներդրումների զգալի ընդլայնում: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական էժան հացահատիկից և ավելի թանկ գնել Ուկրաինայից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու քայլերի շրջանակում:

Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի և կառավարելի: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելլ է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։

Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն:

ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը նախորդ հինգ տարիներին անցած ճանապարհի տրամաբանական ավարտն է։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագիծը։

Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին կայացել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիի հանդիպումը։

ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ - տես "Եվրասիական տարածաշրջանի պահեստային ենթակառուցվածքը.տասնամյակի հնարավորություն" զեկույցը) կանխատեսումների համաձայն, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածում առաջատար կլինեն պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով:

Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։

 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ընդհանուր 25,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում 10-15 տարի շարունակ բիզնեսը փորձում է ինքնուրույն բավարարել կադրերի հավաքագրման հետ կապված իր կարիքները։ Այդ մասին, պատասխանելով այն հարցին, թե " որքանով է կառուցված կրթական համակարգի փոխգործակցությունը բիզնեսի հետ, հայտարարել է TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։

Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Արհեստական բանականությունը (ԱԲ) կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ: Նման կարծիք է հայտնել TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։

Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

ԱրմինֆոՎերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։

2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։  Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։

Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել պատկան մարմիններին ՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը: Այդ մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հաղորդել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում տեխնոլոգիական թվայնացումը զարգանում է համակարգված և արդեն բարձրացվել է ինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ FinnoWay Armenia 2025 PLUS միջազգային համաժողովի բացման շրջանակում։

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52