Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,
|
Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,
|
Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,
Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ (17,8 մլն դոլար) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին:
|
Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,
Արմինֆո.Ֆինանսական իշխանությունները մշակել են օրենքի նախագիծ ՝ ուղղված հարկային չարաշահումների դեմ։ Այդ մասին հուլիսի 22-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,
Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) առանցքային փուլը. սկսվել են ԱԷԿ - ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները: Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնել 80-85%-ով: Այդ ընթացակարգի իրականացումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը։
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21 - ին հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման նպատակով ստեղծված հայկական կողմից աշխատանքային խմբի կազմը, հաղորդել է կառավարության պաշտոնական կայքը:
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո.: 2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ . Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո.Գյումրիում սպասվում են մոտ 4,3 մլրդ դրամի (8,5 մլն դոլար) ներդրումներ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո. Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները:
|
Երեքշաբթի, 20 Հուլիսի 2021,
Արմինֆո.Ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը, և մինչև 2021 թվականի ավարտն այն պետք է գործարկվի։ Այդ մասին հաղորդել է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 20 Հուլիսի 2021,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը։
|
Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021,
|
Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021,
Արմինֆո. 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար: Այսպիսով, 6 ամսում ցուցանիշն աճել է 901 մլն դոլարով կամ 11,3 տոկոսով: Նշենք, որ 28-ամյա պատմության ընթացքում (Հայաստանի անկախության հռչակումից ի վեր) ՀՀ-ն ներգրավել է շուրջ 6,8 մլրդ դոլարի փոխառություններ, իսկ վերջին երեք տարիներին "կարողացել է" ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացնել պետական պարտքը:
|
Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021,
Արմինֆո. Հայաստանում քննարկում են գինեգործների համար ակցիզային հարկի վերացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնի է դարձել գինի եւ կոնյակ արադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպման արդյունքներից:
|