|
|
Ուրբաթ, 21 Մայիսի 2021,
Արմինֆո.Երեւանում բացվել է "Food & Drinks EXPO-2021" 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի երեք օր: Ցուցահանդեսը կազմակերպել է LOGOS EXPO Center ընկերությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ:
|
Ուրբաթ, 21 Մայիսի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը, շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնություններում, այդ թվում` գյուղատնտեսության աջակցության ոլորտում:
|
Ուրբաթ, 21 Մայիսի 2021,
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կոչ է արել օպերատիվ արձագանքել նշանակալի ապրանքների գների փոփոխությանը:
|
|
|
|
|
Ուրբաթ, 21 Մայիսի 2021,
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
|
|
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.2021թ-ի մայիսի 19-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երկրոդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով,
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Իրանական SHASTA խոշոր հոլդինգը ՝ սոցիալական ապահովության կազմակերպության (SSIC) ներդրումային ստորաբաժանումը, դիտարկում է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները ։ Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ իրանական ընկերույթյան գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներով ։
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արեւային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային կայան կառուցելու եւ շահագործելու համար:
Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչեւ 2021թ. ավարտը եւ կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը եւ կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության եւ էլեկտրակայանի շահագործման ոլորտում
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Արդեն մեկ ամիս անց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի շրջանում նավթաքիմիական գործարանը կսկսի մեքենայի յուղի և բիտումի արտադրությունը։ "Գործարանի շինարարությունն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն արհեստականորեն ստեղծված մի շարք խնդիրների պատճառով մենք ոչ մի կերպ չէինք կարող արտադրություն սկսել",-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Արմօյլ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.2021թ. առաջին եռամսյակում Հայաստան փոխանցումների ներհոսքի աճը տեղի է ունեցել փետրվար-մարտ ամիսներին, երբ աշխատանքային միգրանտներին հաջողվել է արտագնա աշխատանքի մեկնել։ Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ 2021թ. առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքն աճել է 14,7 տոկոսով կամ 52 մլն դոլարով՝ կազմելով 406 մլն դոլար։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.2021թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում ավանդները կրճատվել են 0,2% - ով, սակայն տարեկան կտրվածքով աճել են 4,9% - ով կամ 173 մլրդ դրամով' կազմելով 3.7 տրլն. Դրամ: Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով: Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մատնանշել է տնտեսության ոլորտների ակտիվության ուժեղ համահարաբերակցությունը վարկավորման աճի հետ: Մասնավորապես, ինչպես մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, Հայաստանում վարկավորման ծավալների ավելացում է գրանցվել այն ոլորտներում, որոնց հաջողվել է վերականգնվել կամ չտուժել կորոնաճգնաժամի ժամանակ եւ պատերազմից հետո:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մտահոգության լուրջ առիթ չի տեսնում Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի (NPL) մակարդակի առնչությամբ: Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
|