Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանում ԱՊՊԱ (e-ԱՊՊԱ) էլեկտրոնային ապահովագրերի մասնաբաժինը պայմանագրերի ընդհանուր քանակի մեջ մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր աճել է 3 անգամ՝ մինչեւ 14 տոկոս՝ մեկ տարի առաջվա 5 տոկոսից: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2020թ. հունվար-օգոստոսին առցանց ռեժիմով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի թիվը հասել է 82 690-ի ՝ տարեկան կտրվածքով աճելով 2,5 անգամ: Ընդ որում, կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր թիվը կրճատվել է տարեկան կտրվածքով (2020թ.հունվար-օգոստոս ամիսներին ՝ 2019թ. հունվար-օգոստոսի համեմատ) 16,8%-ով ՝ կազմելով 600 271: Հավաքագրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 13 մլրդ դրամ՝ 8,2 տոկոս տարեկան անկումով։ Եվ դա ԱՊՊԱ ապահովագրեր ունեցող փոխադրամիջոցների 2,9% տարեկան անկման դեպքում: Հաշվետու ժամանակահատվածում ուժի մեջ մտած ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կազմել է 617 032, որոնց թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 16,9% - ով, իսկ դրանց գծով ապահովագրավճարների ծավալը կազմել է 13,9 մլրդ դրամ' 8,6% տարեկան անկումով: Իսկ տվյալ ժամանակահատվածում լուծված ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կրճատվել է 59,8% - ով՝ հասնելով 11 312-ի, որոնց գծով վերադարձվել է կամ ենթակա է վերադարձման 183 մլն դրամի ապահովագրավճարներ: Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2019թ. հունվար-օգոստոսին ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոցների 13% աճն ուղեկցվել է ԱՊՊԱ պայմանագրերի 33,5% աճով (ընդ որում ՝ e-ԱՊՊԱ-ինը՝ 3,6 անգամ) եւ հավաքագրված ապահովագրավճարների ծավալը՝ 25,2% - ով: |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,
|
Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։ |
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
|
ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն Հայաստանին 21,1 մլն եվրո կտրամադրեն "Մեղրի" հսկիչ անցագրային կետի արդիականացման համար
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրեն 21,1 մլն եվրո՝ Իրանի հետ սահմանակից "Մեղրի" հսկիչ անցագրային կետի արդիականացման համար: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության կողմից Բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագիրը: |
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո. Սեպտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Գինու փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի գինու այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Karas, Keush, Van Ardi, Voskevaz, Kataro, Old Bridge, Alluria, Tushpa, Armenia Wine Company-ն: Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան համտեսել հայկական լավագույն գինիները, հյուրասիրվել Արենի տեսակի խաղողով, մասնակցել հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին նվիրված դասախոսությունների, ինչպես նաև վայելել երաժիշտների և պարային տարբեր համույթների ելույթները: |
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.CyHub Armenia նախաձեռնության ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ, մեկնարկում է վեբինարների շարք՝ կիբեռանվտանգության հայաստանյան և միջազգային առաջատար փորձագետների ներգրավմամբ: |
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.«ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեղի է ունեցել խորհրդակցություն տեսակոնֆերանսի ձևաչափով։ |
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020,
|