Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2020,
|
Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2020,
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Էներգետիկ հարցերը, գազի մատակարարման հարցերը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցն են, երկու դաշնակցային պետությունների, որոնք բավականին լայն օրակարգ ունեն։ Այդ մասին "Ինտերֆաքս" - ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ "գազի" հարցը կարող է վնասել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններին։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո.Հայկական ԱԷԿ-ի վերազինումը մենք մտադիր ենք իրականացնել սեփական բյուջետային միջոցների հաշվին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը "Ինտերֆաքս" - ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հունիսին Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Երեւանը շարունակում են քննարկել "Մեծամորի" ԱԷԿ-ի արդիականացման վարկի երկարաձգման հարցը, եւ արդյոք այժմ նման քննարկումներ ընթանում են ։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայկական Evocabank-ը 2.050 մլրդ դրամ ծավալի բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է կանոնադրական կապիտալը՝ այն հասցնելով 20 մլրդ դրամի (41.1 մլն դոլար): Դրանով իսկ բանկն ավելացրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը մինչեւ 38 մլրդ դրամ ($78 մլն): Դա, AmRating-ի վերլուծաբանների կարծիքով, զգալիորեն ամրապնդել է բանկի առաջատար դիրքերը կապիտալի բավարարության մակարդակով:
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային եւ ավանդային պորտֆելների դոլարիզացման մակարդակը շարունակում է նվազել' շնորհիվ տնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանը ֆինանսական հատվածի ակտիվ մասնակցության, այդ թվում' կորոնաճգնաժամի հետեւանքների դեմ պայքարում: Բացի այդ, բանկերը օպերատիվ կերպով նախաձեռնել են ինքնուրույն քայլեր՝ աջակցելու իրենց հաճախորդներին այս
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո.Հայաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ սեփական բիզնես ստեղծելու համար մարդկանց առավել տարածված մոտիվացիան ապրուստ վաստակելու անհրաժեշտությունն է, քանի որ այլ աշխատանք գոյություն չունի։ Այս մասին են վկայում Global Entrepreneurship Survey (ձեռներեցության գլոբալ հետազոտություն) շրջանակներում "Ամերիա" ՓԲԸ-ի կողմից պատրաստված Հայաստանի ազգային հաշվետվության տվյալները։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո.12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհների որոշ հատվածներում կարող է դառնալ վճարովի։ Այդ մասին ասվում է կառավարության e-draft կայքում, որտեղ հայտնվել է "Ավտոմոբիլային ճանապարհների մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Համաշխարհային տնտեսական միտումներն արդեն մի քանի տարի աչքի են ընկնում միջազգային ներդրումային հոսքերի շրջադարձով՝ զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ, և Հայաստանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը՝ բարելավելով մակրոտնտեսական պայմանները ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը 1 ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո.«Բ․Մ․Լ․ Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12․03․20 թվականի որոշման դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո. ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո. "ԹԻՄ" ՍՊԸ-ի կողմից "Վեոն Արմենիա" - ի 100% բաժնետոմսերի ձեռք բերման բոլոր խոչընդոտները հանվել են: Այդ մասին հահաղորդում է "Թիմ" ընկերության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո.ԵՏՀ Կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով Խորհրդատվական կոմիտեի անդամներն օգոստոսի 27-ի նիստում քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը>:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել հակառակորդի կրակոցներից տուժած գյուղերի վերականգնման գործընթացի մասին:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում COVID-19 համավարակի պայմաններում բիզնեսը փրկելուն ուղղվաած գործողություններ չեն ձեռնարկվել։ Այդ մասին օգոստոսի 27-ին մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա ասել՝ ոչնչացման եզրին են հայտնվել ամբողջական ճյուղեր, որոնք ավանդաբար առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի տնտեսության մեջ։ Բացառություն է կազմում միայն լեռնահանքային ոլորտը, որը մեծապես կախված է համաշխարհային շուկաների գներից ։
|