Արդշինբանկը սեպտեմբերի 1-ին վաճառքի կհանի դրամային պարտատոմսերի եւս մեկ 3 միլիարդանոց տրանշ
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Արդշինբանկը  սեպտեմբերի 1-ին վաճառքի կհանի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դրամային 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնց սկզբնական տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի 6-ին:

Քննարկում. Պետությանը  երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ՝ երկարաժամկետ համաճարակաբանական ռիսկի պայմաններում
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Երկարաժամկետ համաճարակաբանական ռիսկի պայմաններում պետությանն անհրաժեշտ է  երկարաժամկետ ռազմավարություն: Այսօր "Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. ի շահ հասարակ քաղաքացիների" թեմայով քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը:

Հայ օգնության ֆոնդը և HSBC Հայաստանը հատկացրել են 14.5 միլիոն ՀՀ դրամ Տավուշի մարզում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.27 օգոստոս, Երևան - Օգոստոսի 4-ին մեկնարկեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 14.5 միլիոն ՀՀ դրամ:

 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով IDBank-ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկը՝ սույն թվականի օգոստոսի 27-ին IDBank-ը նոր դոլարային տրանշ է թողարկել։

Հայ արտադրողները կարող են միավորվել մեկ հարթակում. Գործարկվում է առաջին հայկական В2В մարկետփլեյսը
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Սեպտեմբերի առաջին օրերին գործարկվելու է խոշորագույն անվճար B2B առևտրային հարթակը՝ Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ և ծառայություններ արտադրողների համար ։

Վարչապետ․ <Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում>
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը:

 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Արդշինբանկը Asian Banking and Finance (ABF)-իկողմից հաղթող է ճանաչվել միաժամանակ երեք անվանակարգերում
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարվել է երեք անվանակարգերում հաղթող«Asian Banking & Finance Retail Banking Awards 2020» ամենամյա մրցույթում:

Լուկաշենկոն "Բրեստի գարեջուրը" վաճառել է Ծառուկյանին
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Բուլղարական "Մուլտիգրուպ Թրեյդ" ընկերությունը բելառուսական պետությունից ձեռք է բերում "Բրեստի գարեջուր" ընկերության բաժնետոմսերի 89,73% - ը: Գործարքի գումարը չի բացահայտվում։ Հայտնի է միայն, որ գնորդը փոխկապակցված է ազդեցիկ հայ գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, ով Բելառուսում հայտնի է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բարեկամությամբ։ Այդ մասին հաղորդում է բելառուսական TUT.BY պորտալը:

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոններիվաճառքի հատուկ ակցիա 
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.26օգոստոսի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի և Yandex.Plus–ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Հայաստանում նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Երեւանի "Ինժեներական քաղաքում" նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ նախագծի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Պատրաստ ենք լինել ձեր գործընկերը, որպեսզի կարողանանք լավագույնս ներկայացնել մեր երկիրը նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

ԵԱԶԲ․ COVID-19-ը կուժեղացնի արտադրական շղթաների ռեգիոնալացման գործընթացները եւ լրացուցիչ խթան կհաղորդի ապագլոբալացմանը
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Կորոնավիրուսային վարակի ամենակարեւոր հետեւանքներից մեկը կարող է դառնալ կենտրոնախույս ուժերի ուժեղացումը ՝ աշխարհում գլոբալիզացիայի թուլացման նոր փուլի հետ մեկտեղ: Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի պատրաստած՝ <Եվրասիական տնտեսական ինտեգրում – 2020> զեկույցում, որը հրապարակվել է այսօր:

Եվրամիությունը ԵԱՏՄ-ի գլխավոր արտաքին առեւտրային գործընկերն է
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Երկու առաջատար համաշխարհային ինտեգրացիոն խմբավորումները ՝ ԵԱՏՄ - ն և ԵՄ - ն, ձգտում են ամրապնդել երկու միությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները ։ Այսօրվա դրությամբ Եվրամիությունը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր արտաքին առևտրային գործընկերը ։

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2020 թ հունվար-հուլիսին նվազել է 5,7% - ով
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5,7 տոկոսով, միակ ճյուղերը, որոնք աճ են ապահովել, արդյունաբերական հատվածն է և էներգետիկ համալիրը։ Ընթացիկ տարվա հուլիսին՝ 2019 թ. հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել է 10,2% - ով ՝ բոլոր ճյուղերում ծավալների անկումով։

Ռուսաստանում առաջարկել են սահմանափակել պետական վարկերը Հայաստանի եւ Բելառուսի համար
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020,

Արմինֆո. ՌԴ Ֆինանսների նախարարությունը պատրաստել է կանոնների նախագիծ, որով պետք է առաջնորդվի կառավարությունը ՝ որոշելով, թե արդյոք երկկողմ վարկ տրամադրել այլ պետության։

IDBank-ը օգոստոսի 27-ին վաճառքի կհանի 5 մլն դոլար ծավալի դոլարային պարտատոմսերի 9-րդ թողարկումը
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020,

Արմինֆո. IDBank-ը օգոստոսի 27-ին ձեռնամուխ կլինի 5 մլն դոլարի ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի թողարկմանն ու առաջնային տեղաբաշխմանը: ՀՀ ԿԲ կայքում զետեղված այդ թողարկման ազդագրի տվյալների համաձայն, այդ տրանշի սկզբնական տեղաբաշխման ավարտը նախատեսված է նոյեմբերի 26-ին:

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58