Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում կազմակերպությունների կողմից լիզինգային պայմանագրերի կատարման ժամանակ նախկինում տարբեր մոտեցումներ են կիրառվել, սակայն այսուհետ քաղաքացիական եւ հարկային օրենսգրքերում (ՔՕ եւ ՀՕ) կատարված փոփոխությունների շնորհիվ կգործի ընդհանուր մեթոդաբանություն, որը թույլ կտա ոլորտի կարգավորումը պայմանագրային դաշտից տեղափոխել օրենսդրական դաշտ: Այդ մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Արմզինգ" ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Չինաստանը մի քանի միլիարդ դոլար է ներդնում Հայաստանում <Խելացի քաղաք> նախագծի իրականացման համար ։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Գործադիրի որոշումով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ոլորտը 2020թ. առաջին կիսամյակում տարեկան 19,4% աճ է գրանցել ՝ 2019թ. նույն ժամանակահատվածի 3,7% անկման դիմաց:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում 2020թ. առաջին կիսամյակում արտադրվել է 3 802.1 մլն կվտ էլեկտրաէներգիա՝ 4,4% տարեկան աճով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միայն հունիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,4 տոկոսով՝ մինչև 556 մլն կվտ։ժ:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2020թ. առաջին կիսամյակում 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,5% - ով (նախորդ տարվա 6,9% աճի դիմաց)' կազմելով 896 մլրդ դրամ (1.8 մլրդ դոլար): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, արդյունաբերական հատվածի աճի դանդաղումը պայմանավորված է վերամշակող ոլորտի միտումների փոփոխությամբ՝ վերընթացից դեպի վայրընթաց՝ պահպանելով հանքարդյունաբերության ոլորտի աճը: Ընդ որում, ս.թ. հունիսին արդյունաբերության ծավալներն աճել են 6,3% - ով (2019թ. հունիսին ՝ 2,4% անկման դիմաց)՝ կազմելով 160,3 մլրդ դրամ (333,2 մլն դոլար)։
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 15 893 երեխա, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 0,8 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,3 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով տարեկան կտրվածքով նվազել է 10,9-ից մինչև 10,8 պրոմիլ ՝ երկու տարի առաջվա 11 պրոմիլի դիմաց։
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելմանը, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպումը վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «Նոր Զովք», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. Հայաստանում միգրացիոն բացասական սալդոն 2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1444 մարդ, ինչը 46.6% - ով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, իսկ երկամյա կտրվածքով արձանագրվել է 44.7% նվազում:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո.Համավարակը տարբեր կազմակերպություններում աշխատանքների, պարտականությունների և ռեսուրսների վերադասավորման պատճառ դարձավ։ IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը պատմում է նոր իրականությունում աշխատանքների կազմակերպման մասին։
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո.Հայաստանի բնակչության թվաքանակը 2020թ. հուլիսի 1-ին կազմել է 2.963 մլն մարդ՝տարեկան կտրվածքով աննշան ավելանալով 0,05% - ով կամ 1.4 հազարով: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,
Արմինֆո. 2020թ. առաջին կիսամյակում <Արմենալ> գործարանն ապահովել է փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է տարեկան 13,7 տոկոսով (մեկ տարի առաջվա 5,8 տոկոս անկման դիմաց) ՝ կազմելով 17 443 տոննա ։
|