Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020,

Արմինֆո.

Կառավարությունը միանվագ նպաստ կվճարի մարտի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020,

Արմինֆո Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020,

Արմինֆո.

Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ անշարժ գույքը կհարկվի շուկայական մոտարկված արժեքով
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020,

Արմինֆո.Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով:

 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020,

Արմինֆո.

Նախագահը՝ գույքահարկի մասին. Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի
 Շաբաթ, 4 Հուլիսի 2020,

Արմինֆո. Գույքահարկին վերաբերող նոր օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով
 Շաբաթ, 4 Հուլիսի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-ՀայաստանԲանկը`H2H ընկերության հետ համատեղ, առաջինանգամՀայաստանում,մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներկատարել ռուսականինտերնետխանութներից՝ ապառիկվարկավորման միջոցով։

2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ եւ միջին վերանորոգում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ և միջին վերանորոգում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը: Նրա խոսքով, այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 21.6 մլրդ դրամ, որը կուղղորդվի Հայաստանի 10 մարզերում 251.6 կմ ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների 8 օբյեկտների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ 87 կմ երկարությամբ ճանապարհների միջին վերանորոգմանը: "Սա բավականին բարձր ցուցանիշ է, եւ մենք ամեն ինչ կանենք ծրագրված ծավալներին հասնելու համար", - ասել է փոխնախարարը:

IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո.IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։

Համաճարակի պայմաններում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին բիզնեսի զարգացման գործում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված  ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը:

 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո.

Փորձագետ Առաջին 2 տարում քաղաքացիները չեն զգա Գույքահարկի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու հետ կապված բեռը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո. Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել քննարկում <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքում վերջերս ընդունված փոփոխությունների, մասնավորապես՝ դրանում շտկումների անհրաժեշտության, ընդհանուր նպատակահարմարության եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

ԵԱՏՄ-ն հանել է ձավարեղենի, ալյուրի եւ սխտորի արտահանման արգելքը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից սննդամթերքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանն ու Իրանը քննարկում են տրանսպորտի եւ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,

Արմինֆո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» թեմատիկ դաշինքի առաջնորդ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց որպես «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։ «Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։

«Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատորը» համագործակցության է հրավիրում տեխնոլոգիական ընկերությունների
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո. «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր»-ը փնտրում է  էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի մարտահրավերները լուծող ընկերություններ:

ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո. Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա աշխատանքների ավարտական փուլի անցկացման նպատակով:

Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին առնչվող գործառնությունների շուրջ համաձայնագրին
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո. Պետդումայի բնական պաշարների, սեփականության եւ հողային հարաբերությունների կոմիտեն խորհրդարանի ստորին պալատին խորհուրդ է տվել վավերացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղներին եւ թանկարժեք քարերին  առնչվող գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2019 թվականի նոյեմբերի 22-ին: Փաստաթուղթը Պետդումա է մտցվել ՌԴ նախագահի կողմից: Կոմիտեն հանդիսանում է փաստաթղթի համակատարողը։ Նախատեսվում է, որ Պետդուման համաձայնագրի վավերացման հարցը կքննարկի հուլիսի 7-ի նիստում:

Կառավարությունը 1.9 մլրդ դրամ կհատկացնի ԿԳՄՍ  նախարարության կապիտալ ծախսերի համար
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո.Ուսումնական պրոցեսի և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։

Ղազախստանը կդառնա Հայաստան նավթամթերքի մատակարար
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,

Արմինֆո. Ղազախստանը կդառնա Հայաստան  նավթամթերքի մատակարար ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել նավթամթերքի ոլորտում հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին ։

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58