Արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով
 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։

27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին: Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը:

 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո.

Կանխատեսում. Կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշխարհը կբախվի մեծ խնդիրների
 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո. Կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշխարհը, ըստ ամենայնի, կբախվի ավելի մեծ տնտեսական խնդիրների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ։

Փոխնախարար. Հայկական ԱԷԿ-ը բախվել է տրամադրվող ծառայությունների համար 110%-անոց երաշխիքների վերաբերյալ պահանջներին առնչվող որոշ խնդիրների
 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը բախվել է մատուցվող ծառայությունների համար 110%-անոց երաշխիքների վերաբերյալ պահանջների հետ կապված որոշ խնդիրների։ Այդ մասին մարտի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսության ռեցեսիան 2020 թվականին ավելի վատ կլինի, քան 2008 թվի ճգնաժամը
 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո. 2020 թվականին համաշխարհային տնտեսությանը սպասում է ռեցեսիա, որը 2008-։ 2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վատն է լինելու: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ ամփոփելով G20 երկրների Կենտրոնական բանկերի եւ ֆինանսների նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ հեռուստակոնֆերանսի արդյունքները:

 Երեքշաբթի, 24 Մարտի 2020,

Արմինֆո.

ՊԵԿ-ը հրապարակել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը:

Վարչապետ. Հիմա շատ հարմար ժամանակաշրջան է գյուղատնտեսությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների համար
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Վրաստանը դադարեցրել է հայ-վրացական սահմանի <Սադախլո> անցակետով բեռնատարների մուտքը հանրապետություն
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է տնտեսվարող սուբյեկտների հարցում՝ աջակցության հակաճգնաժամային գործիքների մշակման նպատակով
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է հարցաթերթ:

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո.

ԲՀԿ ղեկավար. Արտակարգ դրության պայմաններում բանկերը պետք է 3 ամսով սառեցնեն վարկային պարտավորությունները.
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Այսօրվա դրությամբ երկրի տնտեսությունը գտնվում է անդունդի եզրին, և այն շատ դժվար կլինի վերականգնել: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ։

Խորհրդարանն ընդունել է արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը մարտի 23-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում:

Կանխատեսում. Ճգնաժամի հաղթահարումը կսկսվի Չինաստանից
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Համաշխարհային ճգնաժամի հաղթահարումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Չինաստանից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 17,9 մլն եվրո վարկի տրամադրումը "Սոցիալական ներդրումներ եւ տեղական զարգացում" ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020,

Արմինֆո. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 17,9 մլն եվրո վարկի տրամադրումը "Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում" ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար:

 Կիրակի, 22 Մարտի 2020,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց
 Շաբաթ, 21 Մարտի 2020,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2  ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։

Մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
 Ուրբաթ, 20 Մարտի 2020,

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։

Արտ. փոխարժեքները
25.03.2026
RUB4.66-0.03
USD377.20-0.12
EUR437.780.35
GBP505.900.03
CAD273.47-1.30
JPY23.74-0.04
CNY53.69-0.06
CHF478.13-1.01