Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձևավորել իրենց նոր քարտի PIN կոդն ինքնուրույն
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է PIN-SMS ծառայությունը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել և ձևավորել իրենց նոր քարտերի PIN կոդը բանկոմատի միջոցով հաշված րոպեների ընթացքում:

Փոխնախարար. Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո.  Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն, քանի որ այն չի նախատեսում բացառություններ արտակարգ իրավիճակներում: Այդ մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով հարկային օրենսգրքի փոփոխությունները։

Կարգավորիչ. Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերը կառավարելի մակարդակում են
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի էական աճ չկա, ավելին, դրանք կառավարելի մակարդակում են։ Այդ մասին հունիսի 15-ին ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը։

Մարտին Գալստյան. ՀՀ տնտեսության անկումը 2020 թվականին սպասվածից ցածր կլինի
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատմամբ ՝ 2020 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսության աճը բացասական կլինի: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաղորդել է Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության կատարման հաշվետվությունը,: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ անկումը կլինի սպասվածից ցածր։

ԿԲ նորընտիր նախագահ Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Պատգամավոր Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո. <Լավ լուր՝ տնտեսվարողների համար>,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի <Իմ քայլը> խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Գերմանիան Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտրամադրի ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո.։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանին 20 մլն եվրո վարկ կտրամադրի ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հունիսի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել երկրի կառավարության ներկայացրած համաձայնագրի նախագծին: Փաստաթուղթը կքննարկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստում:

 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020,

Արմինֆո.

Արթուր Ջավադյան. Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո.Արթուր Ջավադյանը, հեռանալով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, իր հրաժեշտի ուղերձում համոզմունք է հայտնել, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  Արթուր Ջավադյանի հրաժեշտի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները կրկին վերընթաց միտում են գրանցել, ինչը մեծ հաշվով հրահրել է արծաթի թանկացումը։ Այս շաբաթ թանկարժեք մետաղները Հայաստանում թանկացել են 0,5 տոկոսով ՝ նախորդ շաբաթվա արդյունքներով 0,7 տոկոսով անկման դիմաց։

ՊԵԿ. Հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի հարկային հավաքագրումներն աճել են 2.2 տոկոսով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո.2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային հավաքագրումները աճել են 2.2% - ով,  կազմելով 583.6 մլրդ դրամ՝ չնայած համաճարակի առնչությամբ ստեղծված իրավիճակին: Այդ մասին հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

Փաշինյան. Հայաստանի բանկերը չկարողացան հաղթահարել հակահամաճարակային խնդիրը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո.Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների փաթեթում ընդունել է 5-րդ ծրագիրը, որը ենթադրում էր օգնություն տրամադրել  ձեռնարկությունների չգրանցված աշխատակիցներին։ Օգնություն է ստացել 187.000 քաղաքացի հենց բանկային համակարգի միջոցով։ Սակայն հույսերը, որ բանկերը խստորեն կպահպանվեն հակահամաճարակային միջոցառումները, չեն արդարացել։ Այդ պատճառով կառավարությունը դրանով նպաստել է կորոնավիրուսի զարգացմանը։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր դատախազություն Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո. Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարևորությունը՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է հետևյալի մասին:

Հայաստանն ամեն ամիս 1 մլն դոլար է ծախսում կորոնավիրուսի թեստերի վրա
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո. Կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությունը թույլ կտա զգալիորեն կրճատել պետության ծախսերն այդ ուղղությամբ: Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։

 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո.

Նախարար 2020 թ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով նախատեսվում է ավելացնել ֆինանսավորման ծավալները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո Ցավոք, Հայաստանի ժողովրդագրական վիճակը վատթարանում է ։ Այս մասին հունիսի 12-ին 2019 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Վարչապետի մոտ քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորությունները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարկային արձակուրդները զսպեցին NPL աճը, եւ դա փրկեց շահույթն անկումից
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում NPL-ի  մակարդակը 2020թ. առաջին եռամսյակում "սառել է" 8% մակարդակում, իսկ ակտիվներում' 5,2% մակարդակում, սակայն մեկ տարվա վաղեմության ցուցանիշների համեմատ (համապատասխանաբար 8,5% եւ 6,2%) ավելի ցածր է: Ընդ որում, ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով չնչին անկում է արձանագրել, այն դեպքում, երբ առողջ (ստանդարտ) վարկերի մեծության աճն արագացել է  16%-ից մինչեւ 17,5%:

ՀԲՄ նախագահը շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58