Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020,
Արմինֆո.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:
|
Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020,
Արմինֆո.Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը և Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։
|
Շաբաթ, 15 Փետրվարի 2020,
Արմինֆո.2019 թվին ֆիզիկական անձանց փոխանցումների արտահոսքն աճել է տարեկան 22,4 տոկոսով՝ մինչեւ 1.455 մլրդ դոլար, ներհոսքի 9,7 տոկոսով, մինչեւ 1.959 մլրդ դոլար աճի դեպքում: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ դա մեկ տարվա ընթացքում զուտ ներհոսքը նվազեցրել է 15,5 տոկոսով՝ մինչեւ 504 մլն դոլար:
|
Շաբաթ, 15 Փետրվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2020 թվականի հունվարին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ ՝ տարեկան 0,2 տոկոս գնաճի (2020թ.հունվարին ՝ 2019թ. հունվարի համեմատ) դեպքում, մեկ տարվա վաղեմության գնաճին համանման՝ ամսական 1.7 տոկոս և տարեկան 0.6 տոկոս գնաճ։
|
|
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո.Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո.Բազել 3-ի շրջանակում կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի ներդրումն էլ ավելի կամրապնդի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և կբարձրացնի տնտեսական տարբեր իրավիճակներում ցանկացած շոկի դիմակայելու հնարավորությունները:
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո. 2019 թվականը հաջող էր ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի, այլև՝ երկրի տնտեսության համար: Ինչպես փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ, IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, տարվա արդյունքներով արձանագրված տնտեսական աճը բավական բարենպաստ ազդեցություն է ունեցել բանկերի հիմնական ցուցանիշների և զարգացման միտումների վրա:
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո.Հոլանդական զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի վարկավորման նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝ առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ:
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020,
Արմինֆո. 2020 թ. կանխատեսվում է Հայաստանի պետական բյուջե մաքսային մուտքերի 15% աճ, փետրվարի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
Արմինֆո. «Ամերիաբանկ»-ը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
Արմինֆո. Հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020,
Արմինֆո. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է ընդունել Ucom և Veon հեռահաղորդակցական ընկերությունների միավորման հայտը: Այս մասին փետրվարի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
|