Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայ սպառողի համար գազի արժեքի հնարավոր բարձրացումը, իմ հաշվարկներով, չի գերազանցի 4-4,5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Գևորգյանը։
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո.Կառավարությունը շարունակելու է աջակցել ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, բայց՝ արդեն մրցութային կարգով: Այդ մասին հունվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի դրա ռազմավարական նպատակների սահմանման տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ակինյանը նախօրեին Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում:
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, հունվարի 22 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում աշխատանքի մեկնարկի մասին։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, հունվարին նա գործընկերային պայմանագիր է կնքել <Գրանդ Ավտո> ՍՊԸ-ի հետ՝ Հայաստանի տարածքում ISUZU կոմերցիոն ավտոմեքենաների վաճառքի եւ սպասարկման վերաբերյալ: Հայաստան կմատակարարվեն ռուսական արտադրության ISUZU-ի բոլոր մոդելները ։
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) արդիականացրել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների հարթակն ամբողջովին նոր ծրագրային QUIK համակարգով։
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ։
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
|
Երեքշաբթի, 21 Հունվարի 2020,
Արմինֆո. Հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:
|
Երեքշաբթի, 21 Հունվարի 2020,
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:
|
Երեքշաբթի, 21 Հունվարի 2020,
Արմինֆո. ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մասով 2020 թվականին որևէ առանձնահատուկ բան ակնկալել պետք չէ, հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ։
|
Երեքշաբթի, 21 Հունվարի 2020,
Արմինֆո. Երևանում մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:
|