Հայաստանում էլեկտրոնային առեւտրի շրջանառությունն ավելացել է մի քանի անգամ
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.<Տարբեր առևտրային օնլայն հարթակներից ստացված տեղեկատվության հիման վրա կարելի է խոսել Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառության զգալի ավելացման մասին>,-ապրիլի 8 - ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ այդ եռապատիկ ավելացումը հետագայում կհանգեցնի այդ ոլորտում դրական որակական փոփոխությունների ։

Կառավարությունում քննարկվել է զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Ինժեներական քաղաքի շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.Ինժեներական քաղաքի շինարարությունը կմեկնարկի այս տարի։ Այս մասին ապրիլի 8-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում Ինժեներական քաղաքի շինարարության մեկնարկի ժամկետների մասին ԱրմԻնֆո-ի հարցին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է 930 մլն դրամ դրամաշնորհային միջոցներ հատկացնել ՏՏ ոլորտին աջակցելու համար
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո. 2020 թվականին դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է ուղղել 930 մլն դրամ: Այս մասին ապրիլի 8-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն:

Վարչապետ․ Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո. Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փորձագետ․ Եթե ռուսական գազի գինն իջել է ընդհանրապես, ապա Հայաստանի համար էլ պետք է իջնի մասնավորապես
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.Եթե ռուսական գազի գինն իջել է ընդհանրապես, ապա Հայաստանի համար էլ պետք է իջնի մասնավորապես, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

2020 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:  Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից:

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությունը հունվար-փետրվարին դրական միտում է գրանցել
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը կտրուկ ավելացրել է ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալը, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում փայլաթիթեղի թողարկման դինամիկան բացասական միտում էր դրսեւորել։

Գեղամ Գեււորգյան. ՏՄՊՊՀ-ի կողմից գների սահմանումը կհանգեցնի "սեւ" շուկայի
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո."Եթե մենք գներ թելադրենք, հավատացնում եմ ձեզ, 5 րոպե անց կառաջանա "սեւ"շուկա", - ապրիլի 7-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Պարենային տեսչությունը շարունակում է խստորեն հետեւել Հայաստանում գործող ձեռնարկություններում համաճարակաբանական իրավիճակին
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. Պարենային տեսչությունը շարունակում է խստորեն հետևել Հայաստանում գործող ձեռնարկություններում առկա համաճարակաբանական իրավիճակին։

Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանման ծավալները կանադական շուկայում
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանման ծավալները կանադական շուկայում ։ Այդ մասին ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Հայաստանում կներդրվի վիրտուալ ֆիսկալ գործառնությունների գաղափարը, այդ թվում ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների գծով. փոխնախարար
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանում ներդրվելու է վիրտուալ ֆիսկալ գործառնությունների գաղափարը, այդ թվում ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների գծով։ Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։

ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման: 

 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Սուրեն Պապիկյան․Սուբվենցիոն ծրագրերին մասնակցության հայտերը գերազանցում են 40 մլրդ դրամը
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. <Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կապիտալ ծախսերը շարունակելու են գերառաջնահերթություն մնալ կառավարության համար>, - ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո.

ՀԲ-ն 13,4 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին կենսական նշանակության ճանապարհների արդիականացման համար
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020,

Արմինֆո. Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Համաշխարհային բանկը 13, 4 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին։  ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ապրիլի 7-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած՝ Բանկի հետ համաձայնագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում:

Արտ. փոխարժեքները
22.06.2026
RUB4.98-0.03
USD368.07-0.08
EUR421.59-0.38
GBP487.10-0.18
CAD259.68-0.59
JPY22.76-0.07
CNY54.32-0.07
CHF455.48-1.06