Դեսպան. ճապոնացի գործարարների ուշադրությունը գրավում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020,

Արմինֆո. Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը գրավում է ճապոնացի գործարարների ուշադրությունը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։

Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ամռանը Բեռլինում կայանալիք հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։

Տնտեսագետ. Հայաստանի տնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալները անբացատրելի հակասություններ են պարունակում
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները որոշակի եւ անբացատրելի հակասություններ են պարունակում։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Ռայանէյրը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս
 Շաբաթ, 8 Փետրվարի 2020,

Արմինֆո. Փետրվարի 7-ին Ռայանէյր ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։ Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։

Բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Հայաստան կազմել է 50 տոկոս 
 Շաբաթ, 8 Փետրվարի 2020,

Արմինֆո.Բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Հայաստան, առանց Ռուսաստանի Դաշնություն արտահանման, կազմել է 50 տոկոս։  Այս մասին, <Բելառուսն այսօր> պարբերականի հաղորդմամբ, հայտնել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Բոգդանովը։

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Միջպետական բանկը նախաձեռնում է ազգային արժույթներով փոխադարձ առեւտրի հիմնադրամի ստեղծում
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ԱՊՀ Միջպետական բանկը նախաձեռնում է ԵԱՏՄ և հետխորհրդային տարածքի երկրների ազգային արժույթներով փոխադարձ առևտրի հիմնադրամի ստեղծում: Այդ մասին խոսվել է այսօր Երևանում կայացած <ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները՝ գործնական աշխատանքի փորձը> միջազգային ֆորումի ժամանակ:

Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Երևանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափներն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch և BridgeSoft:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.  Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով   «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:   Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.

ԵՏՀ նոր ղեկավարը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների շարք է սկսում փոխվարչապետի հետ հանդիպումից
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նորանշանակ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Փոխվարչապետ. ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձեւավորմանը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

Նախագահ. անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարար. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Հունգարական բյուջետային ավիափոխադրողը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանից դեպի Կիպրոս
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Այս տարվա հունիսի 1-ից հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողը կսկսի Հայաստանից Կիպրոս չվերթներ իրականացնել։ Ինչպես հաղորդել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, Երևան-Լառնակա չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
22.06.2026
RUB4.98-0.03
USD368.07-0.08
EUR421.59-0.38
GBP487.10-0.18
CAD259.68-0.59
JPY22.76-0.07
CNY54.32-0.07
CHF455.48-1.06