Հայաստանի կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում: Ինչպես կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, գերատեսչությունը շարունակում է աշխատանքներն արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի ընդլայնման ուղղությամբ:

Հայաստանն ու Պորտուգալիան տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն ու Պորտուգալիան տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն. ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին, հավանություն է տվել համապատասխան փաստաթղթի ստորագրմանը:

Հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ՝ տարեկան 18,2 տոկոս աճով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ, ինչը 19.3% - ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIPP Development Company ընկերության ստեղծմանը:
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, ներառյալ TRIPP Development Company ընկերության ստեղծմանը, որը հանդիսանում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն և կոչված է աջակցելու առևտրին, տրանսպորտին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Շոյգուն նախազգուշացրել է Մեծամորի ԱԷԿ-ում հնարավոր աղետների մասին՝ Հայաստանի իշխանությունների չմտածված քայլերի պատճառով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ատոմակայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և իրականացնում են չհամաձայնեցված աշխատանքներ՝ արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Շոյգու. ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով միայն գյուղմթերքի մասով Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և տասնյակ հազարավոր աշխատատեղեր։
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետևում, թե քանի դեռ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության հարցով հանրաքվե չի կայանա, թաքնված է այդ հանրաքվեն անցկացնելու ակնհայտ չցանկանալը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պետք է կողմնորոշվեն դեպի խորշային ուղղություններ. Արամ Ջիվանյան
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Այս տարի մենք սկսել ենք սերտորեն փոխգործակցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ՝ բանակի կենսական կարիքները գույքագրելու համար։ Այդ մասին հունիսի 3-ին հաղորդել է Հայաստանի Ռազմարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը՝ RISE ցուցահանդես-ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ապահովել է 70 մլրդ դրամի շրջանառություն․ Մխիթար Հայրապետյան
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.  Վերջին մի քանի տարիներին Հայաստանին հաջողվել է նկատելի առաջընթացի հասնել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում, ինչը նպատակաուղղված պետական քաղաքականության արդյունք է: Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ RISE ֆորում-ցուցահանդեսի բացման ժամանակ։

Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է դառնալ պետության համար ռազմավարական ոլորտների զարգացման շարժիչ ուժը. ԶՊՄԿ փոխնախագահ
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Հանքարդյունաբերության ճյուղը կարող է դառնալ Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող ուղղությունների, այդ թվում ՝ բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության զարգացման առանցքային դրայվերներից մեկը: Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխնախագահ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ հունիսի 3-ին RISE ցուցահանդես-ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Առանց զարգացած հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղերի անհնար է այսօր պատկերացնել Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը. ԶՊՄԿ փոխնախագահ
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.  Առանց զարգացած հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղերի անհնար է այսօր պատկերացնել Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը՝ արհեստական բանականությունից (ԱԲ) մինչև ռազմարդյունաբերական արտադրություն: Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխնախագահ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ RISE ցուցահանդես - ֆորումի բացման շրջանակում լրագրողների հետ զրույցում։

2026թ. սեպտեմբերից Կովկասում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարը կլինի Թոմաս Կայրիսը
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Կովկասի ներկայացուցչության նոր ղեկավար կդառնա Թոմաս Կայրիսը (Tomas Kairys): Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրությունում, նշանակումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանում սննդամթերքն ու ծառայությունները շարունակում են թանկանալ ՝ գնաճը պահելով թիրախից բարձր
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում տարեկան գնաճը 2026թ. մայիսին փոքր-ինչ նվազել է, հասնելով 4,2%-ի՝ մեկ տարի առաջվա 4,3%-ից։ Այս աննկատ փոփոխությունը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների՝ 6,5% և 2,7% (նախորդ տարվա 7,2% և 3,1% - ի դիմաց) պակաս արտահայտված թանկացմամբ, ինչի հետ մեկտեղ սկսել են աճել ոչ պարենային ապրանքների գները՝ 2,1% - ով (մեկ տարի առաջ 0,1%  էժանացման դիմաց)։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի։ Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները և թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու։

ՎԶԵԲ-ը 2026 և 2027 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ է կանխատեսում 7,1%-ի դիմաց 2025 թվականի
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին 5,5%-ի մակարդակում (2025թ. փաստացի 7,1% աճի դիմաց)՝ ակնկալելով նույնպիսի տեմպեր նաև 2027 թվականին։ Այս մասին նշվում է հունիսի 3-ին հրապարակված «Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործառնությունների տարածաշրջաններում» զեկույցում։

Պարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.Մեկնարկել է ԱրարատԲանկի և «Պարզից պարզ» փոդքասթի համագործակցության նոր ձևաչափը՝ Պարզ talks-ը։ Այն անդրադառնում է ֆինանսական թեմաներին իրական և հասկանալի օրինակներով՝ պարզեցնելով ֆինանսական բարդ արտահայտություններն ու բացատրելով տերմինները։

Վարչապետ. Հայաստանում արտադրված գյուղմթերքի առաջին փորձնական խմբաքանակն ուղարկվել է այլընտրանքային երթուղիներով
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում արտադրված գյուղատնտեսական ապրանքների առաջին փորձնական խմբաքանակն ուղարկվել է այլընտրանքային երթուղիներով։ Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

State Department spokesman: American companies have signed agreements worth over $8 billion with Azerbaijan
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Ամերիկյան ընկերությունները Ադրբեջանի հետ կնքել են ավելի քան 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։

Տեղի է ունեցել AMX 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Մայիսի 29-ին տեղի ունեցավ AMX-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որը հերթական անգամ համախմբեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ շնորհեցին կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98