Եկեղեցին հարկատու է - Գարեգին Բ կաթողիկոս
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Եկեղեցին հարկատու է և հարկեր է վճարում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս մասին հայտարարել է մի քանի հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում։

Հայաստանում Բելառուսի դեսպանատանը քննարկվել են հայ-բելառուսական ֆինանսատնտեսական համագործակցության հարցեր
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել հայ-բելառուսական առևտրատնտեսական և ֆինանսական համագործակցության վերաբերյալ կլոր սեղանի շուրջ քննարկում: Դեսպանատան տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են հայկական բիզնեսի ներկայացուցիչներ՝ «Բելգազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Պոտապովայի գլխավորած բելառուսական պատվիրակության գործարար այցի շրջանակներում:

Հայաստանի ԿԲ-ում քննարկել են մակրոտնտեսական քաղաքականությունը անկանխատեսելի և ցնցումների ենթակա աշխարհում
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում ընթանում է միջազգային համաժողով «Արդյո՞ք կարող են երկրները պայմանավորվել։ Մակրոտնտեսական քաղաքականությունը ոչ կոոպեերատիվ աշխարհում» անսովոր խորագրի ներքո։ «Ոչ կոոպերատիվ աշխարհ» բառակապակցությունը (non-cooperative world) նկարագրում է միջավայրը, որի մասնակիցները գործում են մեկուսցված, հետապնդում են միայն սեփական շահերը, առանց համակարգման այլոց հետ։

Ծառուկյանը խոստացել է մեկ օրում լուծել հայկական բեռնատարներին անռչվող  խնդիրները, որոնք ծագել են Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է, որ մեկ օրվա ընթացքում կկարողանա լուծել հայկական բեռնատարներին անռչվող խնդիրը, որոնց մուտքը դժվարացել է Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին: Այդ մասին նա հայտարարել է Արարատի մարզում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության չորս անվանակարգում, ևս մեկ մրցանակի արժանացել է Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանը։

Երևանում մեկնարկել է Ռուսաստանի տարածաշրջանային ընկերությունների գործարար առաքելությունը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանում մեկնարկել է Ռուսսատանի Օմսկի և Վորոնեժի մարզերի ընկերությունների գործարար առաքելությունը, որը կազմակերպվել է արտահանմանն աջակցման տարածաշրջանային կենտրոնների կողմից ՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ: 

Հայաստան է ժամանել NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորների առաջին խոշոր խմբաքանակը՝ Firebird AI տվյալների կենտրոնի համար
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։

Սմբուկ, կարտոֆիլ, հունդավոր պտուղներ և չրեր. «Ռոսսելխոզնադզոր»-ը հերթական սահմանափակումներն է կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից հունդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ նշված մթերքների տարանցման նկատմամբ՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ։

Վրաստանը չի բացառում Հայաստանի միացումը ԲԹԿ երկաթուղու նախագծին և պատրաստ է խորացնել համագործակցությունը Երևանի հետ՝ տարանցման ոլորտում. Կոբախիձե
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Վրաստանը չի բացառում Հայաստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին և պատրաստ է խորացնել համագործակցությունը Երևանի հետ՝ տարանցման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ԲԹԿ-ի նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարն Էդիտա Ղազարյանն է
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) Խորհրդի միաձայն որոշմամբ  ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր է ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցել է լիարժեք շահագործման ռեժիմի
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Բաքու-Թբիլիսի - Կարս երկաթուղին հունիսի 2-ից անցել է լիարժեք շահագործման ռեժիմի՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո: Այս մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունում։

Գործարկվում են Բաթումիի և Սևանի սեզոնային ուղղությունները
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։

«Շիրակ Ավիա»-ն ձեռնամուխ է եղել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթների իրականացմանը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

Վարչապետ. Հայաստանում վճարովի միջազգային մայրուղիներ կներդրվեն ծանր տրանսպորտային միջոցների համար
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում վճարովի միջազգային մայրուղիներ կներդրվեն, թեև առայժմ միայն ծանր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ։

Փաշինյան. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին, որպեսզի Հայաստանում տուժողներ չլինեն
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին, որպեսզի Հայաստանում պատժամիջոցներից տուժողներ չլինեն։ Այd մասին հայտարարել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ։

Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն է
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Մեծ էկրաններ բարձրացավ տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհեր»-ը։ Իդրամ ընկերությունն իր «Իդրամ Ջունիոր» հավելվածով մուլտֆիլմի ստեղծման գործընկերն է։

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրումը
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորն» արձանագրում է Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքեր և սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների ու խաղողի ներկրումը։

Սուքիասյանը հավաստիացնում է. Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո.Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը հավաստիացնում է, որ Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները Պարսից ծոցի երկրների դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանում ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98