Արդշինբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքեց ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագիր  
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

Կարևորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը և Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Նոյեմբերի 22-ից 23-ը «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթը՝ այս տարի ներկայացնելով «AI APOCALYPSE» թեման։ Միջոցառումը միավորեց կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ հայտնաբերելով համակարգերի խոցելիություններ, ուսումնասիրելով վիրուսներ, վնասակար ծրագրեր և լուծելով կիբեռանվտանգության ոլորտի արդիական խնդիրներ։

Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ակբա բանկն ու Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը։ Մեկ տարի առաջ Պրոպարկոն դարձավ Ակբա բանկի բաժնետեր՝ 10% մասնաբաժնով։

Հայաստանի արտադրողներն Իրաքում մասնակցում են «Agro Pack 2025» գյուղատնտեսական ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող «Agro Pack 2025» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք։

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում CRIRSCO-ի պատվիրակության հետ. քննարկվել է Հայաստանի անդամակցության գործընթացը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ՏԿԵ նախարարությունում քննարկվել է CRIRSCO-ին (Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե) Հայաստանի անդամակցության գործընթացը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։

ԱԺ պատգամավոր․ Հայաստանը հանձնառու է սեւծովյան տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոֆիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հայաստանի դեսպանը Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԾՀԽ-ի հետ Երևանի կապերի ամրապնդման հեռանկարները
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Տեղի է ունեցել Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանի հանդիպումը Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Վալիդ ալ-Բահարի հետ։

Հայաստանը միանում է ԱՊՀ մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման շուրջ համաձայնագրին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանը միանում է ԱՊՀ մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման շուրջ համաձայնագրին։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին:

Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ վճարելու էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ վճարելու էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը։ ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստացել նոյեմբերի 26-ին:

Հայաստանի առևտրային բանկերն էլեկտրոնային տեսքով հիփոթեքային վարկերի տրամադրման իրավունք կստանան
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն իրավունք կստանան էլեկտրոնային տեսքով հիփոթեքային վարկեր տրամադրել՝ անշարժ գույքի վաճառողների և գնորդների միջև բազմակողմ պայմանավորվածության միջոցով: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված Քաղաքացիական օրենսգրքում եւ "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում փոփոխություններին:

Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:

Հայաստանում անշարժ գույքի գնահատման իրավունք կստանան նաև միջազգայնորեն ճանաչված մասնագետներն ու կազմակերպությունները. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանում անշարժ գույքի գնահատման իրավունք կստանան նաև միջազգայնորեն ճանաչված մասնագետներն ու կազմակերպությունները: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Գնահատման գործունեության մասին" օրենքում փոփոխություններին:

Հայաստանի իշխանությունները համաներում կկիրառեն այն տաքսիստների նկատմամբ, որոնք մինչեւ 2019 թվականը պարտքեր են կուտակել պետական տուրքի տեսքով
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները ցանկանում են համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների համար, որոնք 2015-2019 թվականներին պետք է ստանային լիցենզիա և վճարեին համապատասխան պետական տուրք, բայց դա չեն արել: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:

ՏԿԵ նախարարը Լոնդոնում կմասնակցի միջազգային հանքարդյունաբերական համաժողովին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոնդոնում կմասնակցի միջազգային համաժողովին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի «Փոխանցիր հեռախոսահամարով» համատեղ ակցիան, որի շրջանակներում հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը AraratMobile հավելվածի միջոցով ArcaPay-ով 50,000 ՀՀ դրամ և ավել գումարի փոխանցումներ կատարողները հնարավորություն ունեին դառնալ ակցիայի հաջողակներից մեկը՝ շահելով բազմաթիվ նվերներ։

Հայաստանում արդյունաբերության հատվածի անկումը զսպում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 103,3% (2024թ.նույն ժամանակահատվածի 103,1% - ի դիմաց)։ Այս ցուցանիշի աննշան փոփոխություն է նկատվում արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ երկնիշ 11,7% աճից մինչև 3% անկում ՝ ապահովելով 2,4 տրլն դրամ (6.2 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

Ակամայից ասոցիացիաներ են առաջանում 2000-ականների սկզբի/կեսերի Ռուսաստանի հետ․ Հայկազ Ֆանյանը՝ տնտեսությունում պետական մասնակցության աճի ռիսկերի մասին
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտները կարող են վտանգել տնտեսության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում։ Գնահատականով կիսվել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրություններին։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98