
Արմինֆո . Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փետրվարի 1-ին Ռուսաստանից երկաթուղով Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 25 վագոն հացահատիկ՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով: Ընդ որում, ընդգծվում է, որ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն ՝ մոտ 19 900 տոննա հացահատիկ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումները սկսվել են այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարեց դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները հանելու մասին: