Ուրբաթ, 6 Փետրվարի 2026 11:02
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Արմինֆո Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Իտալիայի առևտրային գործակալության (Italian Trade Agency) գլխավոր տնօրեն Լոռենցո Գալանտիի հետ:

 

Իտալիայում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարներն ու նոր ոլորտների բացահայտումը: Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության շարունակությունը: