Երկուշաբթի, 16 Մարտի 2026 10:33
Կարինա Մելիքյան

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2026 թվականի փետրվարից սկսել է աճել

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2026 թվականի փետրվարից սկսել է աճել

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% անկումից հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին երկու ամիսներին հասնելով 80,2% - ի (2025 թվականի հունվար-փետրվարի 77,5% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

 

2026թ. հունվար-փետրվարին վնասաբերության գործակցի բարձրացումը դիտվել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճի  2,1% - ից մինչև 6,3%, ապահովագրավճարների ծավալի աճի 11,7%-ից մինչև 16,1% արագացման, և հատուցումների միտման՝ 1,1% անկումից 6,7% աճի դուրս գալու ֆոնին։

 

Բյուրոյի տվյալներով ՝ ԱՊՊԱ-ապահովագրով տրանսպորտային միջոցների թիվը տարեկան կտրվածքով ավելի նկատելիորեն է աճել՝ 4,3 տոկոսով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ աճը կազմել է ընդամենը 1,4 տոկոս: Քանակական արտահայտության 2026 թվականի մարտին երկրում կար 696,298 հազար միավոր ԱՊՊԱ պայմանագրերով տրանսպորտային միջոց, սակայն գործող պայմանագրերի թիվը կազմել է 216,965 հազար (հանած չեղյալ հայտարարվածները՝ 196,578 հազար)։ ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր քանակում E-ապահովագրերի բաժինը տարեկան կտրվածքով աճել է 35% - ից մինչև 39% ՝ ս.թ. մարտին կազմելով 82,072 հազ՝ տարեկան աճի 13,6%-ից մինչև 17,2% արագացմամբ:

 

2026 թվականի հունվար-փետրվար ամիսների արդյունքներով գործող պայմանագրերով հավաքագրված ապահովագրավճարների ծավալը հասել է 6.1 մլրդ դրամի (16.1 մլն դոլար), իսկ ապահովագրական փոխհատուցումների ծավալը գերազանցել է 4 մլրդ դրամը (10.7 մլն դոլար)։ Ընդ որում, ճանապարհատրանսպորտային պատահարների պարզեցված ձևակերպման (եվրաարձանագրություն) դեպքերով վճարված փոխհատուցումների ծավալի տարեկան աճը խիստ դանդաղել է՝ 62,8%-ից մինչև 6,2%՝ կազմելով 660,2 մլն դրամ (1,8 մլն դոլար), ինչի հետ մեկտեղ աաաարգելակվել է նաև մեկ վճարման միջին չափի տարեկան աճը՝ 36,7% - ից մինչև 8% ՝ կազմելով 133,995 հազար դրամ (355 դոլար ՝ մեկ տարի առաջվա 315 դոլարի դիմաց) ։ Ընդ որում, ընդհանուր ապահովագրական փոխհատուցումների գծով մեկ վճարման միջին չափի տարեկան աճը դանդաղել է պակաս նկատելի ՝ 8,2%-ից մինչեւ 3,1%՝ կազմելով 284.742 հազար դրամ (755 դոլար՝, մեկ տարի առաջվա 702 դոլարի դիմաց):

 

Բյուրոյի տվյալների համաձայն, ԱՊՊԱ-ապաահովագրող տրանսպորտային միջոցների ամենամեծ թիվն  "ԻՆԳՈ" ԱԸ-ում է՝ 129,983 հազար միավոր (շուկայի մոտ 19%), որ0ի մոտ, ի դեպ, ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը բարձրացել է մինչեւ 91% (մեկ տարի առաջ նվազագույն 66% - ից)։ Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ գծով վնասաբերության ամենաբարձր գործակիցը գրանցվում է «Արմենիա Ինշուրանս»-ում՝ 100% (  մեկ տարի առաջվա 77% - ի դիմաց), իսկ ամենաքիչը՝ «Նաիրի Ինշուրանս»-ում՝ 54% (մեկ տարի առաջվա 70% - ի դիմաց):

 

Գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարների ամենամեծ ծավալն ապահովում են «ԻՆԳՈ» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները՝ 1.2 - 1.1 մլրդ դրամ (շուկայի ընդհանուր ծավալի 21-19%), և այդ նույն ապահովագրական ընկերություններն այս դասում առաջատար են ըստ փոխհատուցումների՝ 818-702 մլն դրամ ծավալով (ընդհանուր ծավալի 20-17%): ՃՏՊ-ի պարզեցված ձևակերպման (եվրաարձանագրություն) դեպքերի համար առավել մեծ վճարումներ են կատարվել ԻՆԳՈ-ում՝ 141 միլիոն (ընդհանուր շուկայի 21%), E-ապահովագրերի առավելաագույն թիվը գրանցվում է նույնպես ԻՆԳՈ - ում ՝ 37,653 հազար (շուկայում այդ պայմանագրերի ընդհանուր թվի 46%-ը), 2 - րդ հորիզոնականը զբաղեցնում է «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը՝ 15,601 հազար  (19%), իսկ 3-րդ հորիզոնականում է «Արմենիա Ինշուրանս»-ը՝ 11,343 հազար (14%): Իսկ E-ապահովագրերի նվազագույն քանակը պահպանվում է «Նաիրի Ինշուրանս»-ի մոտ՝ 3,511 հազար (շուկայում այդ պայմանագրերի ընդհանուր թվի ընդամենը 4% - ը)։ Գործող պայմանագրերի ընդհանուր թվով առաջին երկու դիրքերը զբաղեցնում են ԻՆԳՈ և «Ռեգո Ինշուրանս» ընկերությունները, համապատասխանաբար, 47,003 հազար և 42,572 հազար (կամ շուկայում ընդհանուր թվի 22% - ը և 20% - ը): Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ ապահովագրավճարների գծով առաջատարները' ԻՆԳՈ-ն և «Նաիրի Ինշուրանսն» են, առաջատար են նաև դադարեցված պայմանագրերի քանակով' համապատասխանաբար 4,345 հազ. և 3,637 հազ. (վճարման ենթակա կամ արդեն վճարված գումարով ՝ 57-53 մլն դրամ), իսկ դադարեցված պայմանագրերի նվազագույն քանակը գրանցվում է «Արմենիա Ինշուրանս» և «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերություններում (համապատասխանաբար՝ 2,485 հազ. և 2,990 հազ.):

 

Նշենք, որ 2023 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկայում մեկնարկել է անցումը ԱՊՊԱ սակագների ազատականացման, և արդեն եռամսյակից հետո այդ դասի վնասաբերության գործակիցը սկսել է աճել ։ Այս միտումը պահպանվել է մինչև 2025 թվականը, որի սկզբում ՝ փետրվարից, ԱՊՊԱ սակագների էական աճը թույլ է տվել ապահովագրական ընկերություններին զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը, և վնասաբերության  գործակիցը սկսել է նվազել։ Բայց արդեն 2026 թվականին, իսկ, կոնկրետ, փետրվարից վնասաբերության գործակցի աճը վերսկսվել է ։ Ս. թ. մարտի սկզբին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացրել է, որ "ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ" կանոնների փոփոխությունների շրջանակում 2026թ.ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ավելացված ապահովագրական գումարները և փոխհատուցումների առավելագույն սահմանաչափերը: Մասնավորապես, ապահովագրական գումարները և փոխհատուցումների առավելագույն սահմանաչափերն ավելացել են հետևյալ կերպ. գույքի վնասի համար ներկայիս 1.8 մլն դրամի փոխարեն սահմանվել է 2.5 մլն դրամ;  առողջությանը պատճառված վնասի համար ներկայիս 3.3 մլն դրամի փոխարեն սահմանվել է 3.5 մլն դրամ: Միաժամանակ, մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժածներին պատճառված վնասի ընդհանուր գումարի ապահովագրական գումարները համամասնորեն ավելացել են և սահմանվել, համապատասխանաբար, 25 մլն և 35 մլն դրամ:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում 2023թ. հուլիսի վերջից գործում է արդեն 7 ապահովագրական ընկերություն, քանի որ շուկա է վերադարձել "Էֆես" ապահովագրական ընկերությունը, որը, սակայն, լիցենզավորված չէ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) դասով։ (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 28.02.2026 թ. դրությամբ կազմել է 377.00 դրամ/1դոլար՝ 28.02.2025 թ. 393.35 դրամ/1դոլարի դիմաց):