Չորեքշաբթի, 18 Մարտի 2026 10:27
Նաիրա Բադալյան

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՄ գործընկերներին պատմել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՄ գործընկերներին պատմել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին

Արմինֆո ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 5-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, իսկ ԵՄ կողմից բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

 

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու առկա իրավիճակը: Հայկական կողմը հանդես է եկել հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցով՝ անդրադառնալով, մասնավորապես, պետական պարտքի կառավարման, հանրային ներդրումների կառավարման և արտաքին աուդիտի բնագավառներում գրանցված առաջընթացին:

 

Կողմերը քննարկել են նաև ֆինանսական հատվածի զարգացումները, վիճակագրության ոլորտի բարելավումները և խարդախության դեմ պայքարում ԵՄ գործընկերների հետ համագործակցության հարցերը: Զուգահեռաբար, Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվել են Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական վերջին զարգացումները։