Չորեքշաբթի, 18 Մարտի 2026 11:37
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացման հեռանկարները

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացման հեռանկարները

Արմինֆո.Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։

 

Վիետնամում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, զրուցակիցները, բարձր գնահատելով 2025 թ. ապրիլին ՎՍՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցի և նույն թվականի հոկտեմբերին ՀՀ և ՎՍՀ արտաքին գերատեսչությունների միջև Հանոյում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքները, քննարկել են Երևանում կայանալիք միջկառավարական երկրորդ նիստի անցկացման ժամկետներին և երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

 

Նաև անդրադարձ է եղել Հայաստան-Վիետնամ երկկողմ առևտրային փոխանակումների ծավալների մեծացման հեռանկարներին՝ կարևորելով մի շարք, այդ թվում՝ տեքստիլի, գյուղատնտեսության, ՏՏ և նորարարական տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զգալի ներուժի առկայությունը։