Երկուշաբթի, 23 Մարտի 2026 19:42
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են փոխադարձ զբոսաշրջությունը խթանելու հնարավորությունները

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են փոխադարձ զբոսաշրջությունը խթանելու հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ընդունեց Հայաստանում Հունգարիայի փոխդեսպան Ալեքսանդրա Չիզմադիային և դեսպանության առևտրային կցորդ Պետեր Տարչային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծրագրերը և երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորվեց նաև ուղիղ չվերթների առկայությունը երկու երկրների միջև՝ որպես զբոսաշրջային հոսքերի խթանման կարևոր գործոն։

Կողմերը փոխանակվեցին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությամբ և ընդգծեցին նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ ոլորտի հետագա զարգացման համար։ Ներկայացվեց նաև ՄԱԿ Զբոսաշրջության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում 2026 թվականի սեպտեմբերի 16-18-ը նախատեսվող Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը՝ կարևորելով հունգարական կողմի մասնակցությունը։