Արմինֆո. Քանի՞ վճարային քարտ եք օգտագործում առօրյա կյանքում… Միայն մե՞կը, իսկ հետո ամեն անգամ գումար եք կորցնում՝ փոխարկելով գումար արտերկրից առցանց գնումների կամ ապրանքի վերադարձի ժամանակ…
Թե՞ տարբեր արժույթներով մի քանի քարտ՝ անտեսելով հարմարավետությունն ու վճարելով մի քանի քարտի տրամադրման, սպասարկման վճար:
Կոնվերս Բանկը գտել է լուծումը. մեկ փաթեթ՝ մի քանի քարտով ու միասնական գնով, որն անհամեմատ ավելի ցածր է, քան կվճարեիք առանձին քարտերի համար:
C360 Neo և ավելի բարձր դասի բանկային ծառայությունների փաթեթների շնորհիվ Դուք խնայում եք
Պատկերացրեք` օգտվում եք C360 Neo փաթեթից: Դրա շրջանակում ստանում եք 3 միջազգային և մեկ Արքա քարտ, ինչպես նաև 4 թվային քարտ Ձեր նախընտրելի արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի:
Թաքնված վճարներ չկան. այսինքն 8 քարտի համար Դուք վճարելու եք ընդամենը ամսական 500 դրամ և խնայելու եք հենց այդ պահից:
Ինչու՞… Որովհետև այլ առաջարկների դեպքում.
Իսկ ինչու՞ 8 քարտ. որովհետև դրանք նախատեսված են տարբեր նպատակների և իրավիճակների համար.
Եվ այս ամենը՝ մեկ փաթեթում՝ ապահովելու Ձեր պահանջմունքների 360 աստիճան բավարարում։ Ի դեպ, այս բոլոր քարտերին հասանելի է գործարքներից անվճար SMS ծառայություն։
Ողջ աշխարհում մարդիկ նախընտրում են փաթեթային առաջարկները. շահեկան է
ԱՄՆ-ում, համաձայն Experian data as of June 2025-ի, մեկ մարդուն միջինում բաժին է ընկնում 3.7 վճարային քարտ, Եվրոպայում ցուցանիշն էապես չի տարբերվում:
PYMNTS հետազոտությունը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում մարդկանց 57%-ը նախընտրում է բանկային ծառայությունների փաթեթները, երբ նրանք կարող են ստանալ մի քանի ծառայություն՝ մեկ առաջարկում:
C360-ը ոչ միայն քարտեր են
Յուրաքանչյուր փաթեթում կգտնեք այն, որն առավել հարմար է Ձեր ֆինանսական կարիքներին: Բացի քարտերից, Դուք ստանում եք՝
C360-ը բանկինգ է շատ ծառայություններով ու մեկ պարզ սակագնով և ցանկացած պահի upgrade-ի՝ ավելի ընդգրկուն փաթեթի անցնելու հնարավորությամբ:
Conversebank.am, 010 511 211