Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026 10:30
Մարիաննա Մկրտչյան

Ուզբեկստանի օդանավակայան. ուղիղ չվերթներ են նախատեսվում Տաշքենդի և Երևանի միջև

Ուզբեկստանի օդանավակայան. ուղիղ չվերթներ են նախատեսվում Տաշքենդի և Երևանի միջև

Արմինֆո Տաշքենդի և Երևանի միջև կանոնավոր ավիաչվերթները տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարող են մեկնարկել 2026 թվականի մայիսին։ Այդ մասին ասվում է Ուզբեկստանի օդանավակայանի (Uzbekistan Airports) Facebook-ի էջում:

 

"Ակնկալվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Boeing 737 ինքնաթիռներով։ Նոր երթուղու բացումը, ինչպես սպասվում է, կամրապնդի Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջային և գործարար կապերը: Ավելի վաղ այս երթուղու ուղևորները ստիպված էին տեղփոխ կատարել Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում", - ասվում է հաղորդագրության մեջ:

 

 Նշվում է, որ երթուղին սպասարկելու է հայկական "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը, որը տեղակայված է Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում: