
Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը կփոխվի, այն կվեկազմավորվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության: Համապատասխան օրենքի նախագիծը մշակվել և շրջանառության մեջ է դրվել հենց գերատեսչության կողմից։
Այդպիսով, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, փաստաթուղթը մշակվել է նախարարությանը վերապահված նոր գործառույթին համապատասխան՝ արհեստական բանականության և ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության իրականացում։
Նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է կառավարության 2021-2026թթ․ ծրագրով, որում "բարձր տեխնոլոգիաներ" մասում նշվում է, որ ժամանակակից թվային միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դիտվում է որպես արդյունավետ գործիք կառավարման, արտադրության և զարգացման համար: