
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին եռամսյակում դանդաղել է՝ 6%-ից մինչեւ 4%՝ կազմելով 42.2 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինը ապահովում է հեռահաղորդակցության ոլորտը՝ 93,8% կամ 39,6 մլրդ դրամ՝ տարեկան 4,5% աճով։
Ընդ որում, միայն այս տարվա մարտին կապի ոլորտի հասույթն աճել է 9,3% - ով' կազմելով 14,8 մլրդ դրամ, որից 13,9 մլրդ դրամն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը' ամսվա 8% աճով:
