Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 16:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները՝ աճում

Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները՝ աճում

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2026թ. առաջին եռամսյակում 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,6%-ով (մեկ տարի առաջվա 0,7% աճի դիմաց)՝ կազմելով 3 408,5 հազար տոննա։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, դինամիկան հրահրվել է գերակշռող ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալների 10,7 տոկոսով կրճատմամբ՝ մինչև 2 185,9 հազար տոննա։

 

Մինչդեռ, ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 5,2%-ով (մեկ տարի առաջ 26,7% կրճատման դիմաց)՝ կազմելով 55555,3 հազար մարդ: