Հինգշաբթի, 14 Մայիսի 2026 12:49
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էապես աճել է բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը

Հայաստանում էապես աճել է բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը

Արմինֆո.Հայաստանում 2026թ. 1-ին եռամսյակում ծնվել է 7 272 երեխա, ինչը 0.2%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,5 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,6 պրոմիլի դիմաց:

 

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 6574 մարդ՝ մեկ տարվա ընթացքում 8,7% անկմամբ: Երկրում մահացության գործակիցը կազմել է 8,6 պրոմիլ ՝ մեկ տարի առաջվա 9,5 պրոմիլի դիմաց։

 

Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 698 մարդ' մեկ տարվա ընթացքում ավելանալով ավելի քան 10 անգամ: Բնակչության բնական աճի գործակիցը հաշվետու ժամանակահատվածում կազմել է  0.9 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 0,1 պրմիլի դիմաց: