Հինգշաբթի, 14 Մայիսի 2026 12:53
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը 186 մլն դրամ կհատկացնի դեպի կրթական հաստատություններ տանող մեկ ճանապարհի արդիականացման և 13 ճանապարհների նախագծման համար

Կառավարությունը 186 մլն դրամ կհատկացնի դեպի կրթական հաստատություններ տանող մեկ ճանապարհի արդիականացման և 13 ճանապարհների նախագծման համար

Արմինֆո. Դեպի կրթական հաստատություններ տանող մեկ ճանապարհի արդիականացման և 13 ճանապարհների նախագծման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 186 մլն դրամ: Այդ մասին որոշում է ընդունվել մայիսի 14-ին կառավարության նիստում։

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասելով՝ խոսքը գնում է 10 կմ ճանապարհների մասին, որոնց վրա պետք է իրականացնել բավականին մեծ ծավալի աշխատանքներ՝ երկու փուլով։ Ճանապարհների մի մասը պետք է շահագործման հանձնվի ս․թ․ հունիսին, բայց առաջիկա աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2026թ. սեպտեմբերին: Բոլոր փողոցները կապահովվեն գիշերային լուսավորությամբ և կբարեկարգվեն։