
Արմինֆո. Երևանում ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև արտահանման խթանմանն ուղղված հարցերին, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված նախաձեռնություններին։
Կողմերը քննարկել են արտահանման ոլորտում առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիները, գործարար կապերի ակտիվացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Կողմերն ընդգծել են պատրաստակամությունը առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հարցում՝ վերահաստատելով փոխշահավետ համագործակցության կարևորությունը։