Հինգշաբթի, 18 Հունիսի 2026 12:53
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական կոչումնների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական կոչումնների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրի ստորագրմանը

Արմինֆո. ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,  համաձայնագիրը սահմանում է գիտական կոչումներ շնորհելու չափանիշները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հիմնական սկզբունքները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերի կիրառման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման և տեղեկությունների տրամադրման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ տեղեկատվության փոխանակման կարգերը և այլն։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների համար` գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչմամբ աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները վերացնելու միջոցով՝ այդպիսով քաղաքացիների համար ապահովելով հասանելիություն մասնագիտական գործունեությանը։