
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի 15-19-ը ռուբլով գործարքներն աճել են, իսկ դոլարով գործարքներն սկսեել են նվազել։
Եվրոյով գործարքներն արդեն գրեթե չորս ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը ծավալվել է 20,5% աճից դեպի 22,6% անկում, իսկ ռուբլով գործարքներինը 27,6% անկումից հասել է 76,3% աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում դոլարով գործարքների նկատմամբ՝ 1,3 անգամ խզումով, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ դոլարային գործարքները շարունակում էին գերակշռել գրեթե 2 անգամ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (15-19.06.26, 08.06.26 - 12.06.26-ի համեմատ) դոլարի առքի միտումը ծավալվել է դեպի անկում ՝ վաճառքի աճի արագացման պայմաններում, եվրոյի առքուվաճառքի միտումը անկումից հասել է երկնիշ աճի, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց առքուվաճառքի միտումը նույնպես ծավալվել է դեպի աճ:
Արդյունքում, ս.թ. հունիսի 15-19-ը դրամը դոլարի նկատմամբ «սառել է» 367,5 դրամ/1դոլարի մակարդակում' շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 427,3-ից մինչև 423,5 դրամ/1եվրո, միաժամանակ, տրամադրվելով արժևորման նաև ռուբլու նկատմամբ' 4,90-ից մինչև 4,81 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. հունիսի 19-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 386,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 442,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,88 դրամ/1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5%-ով, 4,3%-ով և 1,4%-ով: