
Արմինֆո. Անհրաժեշտության դեպքում "Ռոսկաչեստվո"-ն ձեռնամուխ կլինի Հայաստանի արտադրանքի հետազոտությանը։ Այդ մասին հայտարարել է կառույցի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք "Ռոսկաչեստվո"-ն, բացի "Ջերմուկ" հանքային ջրից և ալկոհոլից, կստուգի նաև Հայաստանում արտադրված այլ ապրանքներ, Պրոտասովը նշել է, որ դա տեղի կունենա, եթե այդ մասին խնդրեն սպառողները:
"Եթե սպառողները մեզ խնդրեն այդ մասին, ապա մենք ձեռնամուխ կլինենք Հայաստանի արտադրանքի հետազոտությանը։ Մեր աշխատանքում կողմնորոշվում ենք, առաջին հերթին, քաղաքացիների հարցումներով: Մեզ համար այդքան էլ սկզբունքային չէ, թե որ երկրից է բերվել արտադրանքը, կամ ով է այն արտադրել։ Կարևոր է, որպեսզի Ռուսաստանի խանութների դարակներում բոլոր ապրանքները լինեն որակյալ և անվտանգ", - նշել է "Ռոսկաչեստվո"-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից "Ռոսսելխոզնադզոր"-ը սահմանափակել է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներկրումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ: