
Արմինֆո. Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները։ Այդ մասին հաղորդել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանն ուղղված աշխատանքը՝ ներառյալ նախկինում ակտիվորեն շահագործվող երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնումը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Անիի կամրջի վերականգնման գործընթացը:
Նշենք, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են համատեղ վերականգնել երկու երկրների սահմանին՝ Ախուրյան գետի վրա Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ): [2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կողմերի հատուկ ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել այդ աշխատանքների իրականացման մասին ։ Պատմական կամուրջը կապում էր միջնադարյան հայկական մայրաքաղաք Անին ժամանակակից Թուրքիայի տարածքների հետ։ Կամրջի վերականգնումը դիտարկվում է որպես կարևոր քայլ կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:
Հանդիպումը կայացել է Բրյուսելում ԵՄ կազմակերպած "Տրանսպորտային հասանելիության բնագավառի օրակարգ" համաժողովի հարթակներում: