
Արմինֆո.Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։
Հունիսի 18-19-ը Թբիլիսիում անցկացված աշխատաժողովը համախմբել էր ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ գենդերազգայուն և կայուն ֆինանսավորման ոլորտում փորձի փոխանակման և արդյունավետ գործիքների քննարկման նպատակով։
Աշխատաժողովի շրջանակում Լիանա Վարդումյանը հանդես է եկել «Gender-Smart Finance in Action: How Converse Bank Empowers Women Entrepreneurs and Advances Sustainable Development» թեմայով զեկույցով: Նա, մասնավորապես, անդրադարձել է Բանկի կայուն զարգացման ռազմավարությանը, կանանց առաջնորդած բիզնեսների ֆինանսավորմանը միտված նախաձեռնություններին, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքներին և Women in Business (WIB) ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացին։
Կոնվերս Բանկը Women’s Empowerment Principles նախաձեռնությանը միացել է 2022 թվականին՝ շարունակելով կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ինչպես սեփական նախաձեռնություններով, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։