

Արմինֆո. Հուլիսի 26-ից FLYONE ARMENIA ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Տաշքենդ-Երևան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Աղբյուրի համաձայն՝ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
