Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026 15:35
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱՏՄ խորհուրդը հաստատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը

ԵԱՏՄ խորհուրդը հաստատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին:

 

ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: