Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) այսօր տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այն, ինչ սկսվեց որպես երկկողմ նախաձեռնություն, երկու տասնամյակի ընթացքում վերածվեց եվրասիական տարածքում զարգացման ամենահեղինակավոր բազմակողմ ինստիտուտներից մեկի, ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո.Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) տարեկան ժողովի շրջանակներում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կազմակերպել է "Ինչպես կարող են բազմակողմ զարգացման բանկերը (ԲԶԲ) ֆինանսավորել նորարարությունները" սեմինար։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. Հունիսի 25-26-ը Ալմաթիում Եվրասիայի գլխավոր համաժողովին կհավաքվեն 15 երկրների ներկայացուցիչներ ՝ քննարկելու ամենաարդիական հարցերը․ լոգիստիկա, իսլամական ֆինանսներ, արհեստական բանականություն, թվային փոխակերպում և այլն:
|
Երեքշաբթի, 31 Մարտի 2026,
Արմինֆո. Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Ֆինանսների նախարարության ստորաբաժանումների ղեկավարների համար կառավարչական իրավասությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրը կազմակերպվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեխնիկական աջակցության հիմնադրամի աջակցությամբ:
|
Երկուշաբթի, 30 Մարտի 2026,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականի հունիսի 25-26-ը Ալմաթիում կանցկացնի տարեկան ժողով և գործարար համաժողով: Միջոցառումը առանցքային միջազգային հարթակ կդառնա Եվրասիական տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների քննարկման համար:
|
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանում պետական գանձարանի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, վերանորոգվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ։ Տեղեկությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդաթյանը՝ մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
|
Երեքշաբթի, 17 Մարտի 2026,
Արմինֆո.Վերջին երեք տարիներին ԵԱԶԲ-ի մասնակից երկրների մեծ մասում ուժեղ տնտեսական աճը որոշվել է ներդրումային բարձր ակտիվությամբ, քանի որ հիմնական կապիտալում ներդրումները կայուն աճել են երկնիշ տեմպերով ՝ սկսած 2023 թվականից: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մասնագետների պատրաստած մարտյան մակրոտնտեսական ամփոփագրում:
|
Ուրբաթ, 13 Մարտի 2026,
Արմինֆո. Հայաստանը ցույց է տալիս եվրասիական տարածաշրջանում ուղղակի ներդրումների աճի ամենաբարձր դինամիկներից մեկը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) "Ներդրումային համագործակցությունը եվրասիական տարածաշրջանում" զեկույցում, որը պատրաստվել է ԵԱԶԲ-ի փոխադարձ ներդրումների մոնիթորինգի հիման վրա:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այլեւս չի ծրագրում մասնակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարեել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։
|
Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) շահագրգռված է Երեւանի մետրոպոլիտենի "Աջափնյակ" նոր կայարանի կառուցման նախագծի իրականացմանը մասնակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։
|
Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները հասցնել 500 մլն դոլարի: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։
|
Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը։ 2025 թվականի արդյունքներով Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է 6% աճ, ինչը բարձր է վերջին տասը տարվա միջին տեմպերից։ Այդ մասին հաղորդել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին՝ ներկայացնելով Հայաստանի վերաբերյալ Բանկի 2026-2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման տվյալները։
|
Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) 10,2% - ը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) "Փոխադարձ ներդրումների մոնիթորինգ" (ՓՆՄ) վերլուծական նախագծում։
|
Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է ընթացիկ տարում սպառողական գների աճի պահպանում հանրապետության Կենտրոնական բանկի թիրախին մոտ՝ 3+1%:
|
Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչև 2025 թվականի ավարտը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոամփոփագրում։
|
Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ աճը 2025 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 6,2%: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի (ԹՆՀ) "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը կազմում է 9%: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
|