Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
Արմինֆո.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը, որը նախագահել է ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։ Համանախագահել են ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեստ և ԳԴՀ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կատրին Բուդեր-Փելցը։ |
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
Արմինֆո. Այսօր Հայաստանը բախվում է էներգետիկ կարևոր ընտրության, որն ունի աշխարհաքաղաքական չափում։ Այդ մասին հայտարարել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՄԻՖԻ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Անաստասիա Պոնոմարյովան' "BRICS+ - ի երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում" թեմայով Երևանում կայացած մամլո ասուլիսում, խոստովանելով, որ Հայաստանն այսօր գտնվում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության գործընթացում: |
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: |
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
Արմինֆո."Ռոսատոմ" ատոմային էներգիայի պետական կորպորացիան երաշխավորում է Մեծամորի հայկական ատոմակայանի (ԱԷԿ) աշխատանքը որակի բոլոր բարձրագույն չափորոշիչների պահպանմամբ, ինչը թույլ է տալիս նրան հանդես գալ կայունացուցիչի և հզոր էներգետիկ հենարանի դերում Հայաստանի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում "BRICS+ երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում" թեմայով մամլո ասուլիսում: |
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հայաստանում ամփոփել են UNIDO-ի «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի արդյունքները
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026,
|
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. Microsoft Corp.-ը քննարկում է Amazon.com Inc.-ի և OpenAI-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը նրանց 50 միլիարդ դոլարի գործարքի վերաբերյալ, հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Հրատարակության աղբյուրների համաձայն, Microsoft-ը կարծում է, որ գործարքը կարող է խախտել ChatGPT-ի մշակող OpenAI-ի հետ կնքված իր բացառիկ ամպային գործընկերության պայմանագրի պայմանները։ |
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. Համաշխարհային վառելիքի շուկաները շարունակում են բախվել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած մատակարարման խափանումների։ Gasbuddy գնագոյացման հարթակի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 3.75 դոլարը մեկ գալոնի համար (մոտ 3.78 լիտր)։ |
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո.Մի քանի օրից կմեկնարկի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը: Այդ մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ |
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. Ներկայումս Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Իրան։ Այդ մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ |
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանում պետական գանձարանի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, վերանորոգվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ։ Տեղեկությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդաթյանը՝ մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: |
Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 5-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, իսկ ԵՄ կողմից բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: |
Երեքշաբթի, 17 Մարտի 2026,
|
Երեքշաբթի, 17 Մարտի 2026,
Արմինֆո.Հայաստանում գնաճը կարող է արագանալ նավթի զգալի թանկացման, մատակարարման շղթաների խափանումների եւ առեւտրական ուղիների փոփոխությունների պատճառով՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության համատեքստում, որի տեւողությունից եւ մասշտաբներից կախված կլինի այդ գործոնների ազդեցության աստիճանը: Մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը՝ հիմնավորելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում պահպանելու ԿԲ խորհրդի որոշումը: |
Երեքշաբթի, 17 Մարտի 2026,
|