Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո.Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը մերժել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հայկական գյուղմթերքը, մասնավորապես, ելակը, երկրի տարածքով երրորդ երկրների ապրանքների անվան տակ մատակարարվում է Ռուսաստան:
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո. Airbus Helicopters ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը վեց H145 ուղղաթիռ գնելու շուրջ պայմանագիր են ստորագրել: Այդ մասին հաղորդում է ավիաշինական կոնցեռնը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո. Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում շինարարական աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումը հիմնականում ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։ Այդ մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Չնայած Հայաստանի հյուրանոցային ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրության առկայությանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բախվում է որակյալ պատրաստված նախագծերի դեֆիցիտի, որոնք կարող էին ֆինանսավորում ստանալ։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո.Մոտ օրերս կավարտվի «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցության օպերատորի կողմից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (GNC Alfa) ընկերության կլանման գործարքը։ Այս մասին հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք կշարունակի աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ Միության պետությունների, հատկապես, ՌԴ-ի հետ տնտեսական կապերն ազգային տնտեսության համար կարևորագույն գործոն են մնում, կարծում է արևելագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի համար առաջիկա տարիներին կարևոր է առաջ տանել ենթակառուցվածքային նախագծերը, խթանել գործընթացների թվայնացումը սահմաններին և երկրի ներսում, վերակառուցել կադրերի պատրաստման նկատմամբ մոտեցումը: Այդ մասին ասել է ATI.SU միջազգային լոգիստիկ հարթակի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը՝ Երևանում կայացած Logistics Development in Armenia խորհրդաժողովի ժամանակ:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը ՝ որոշում կայացնելու և առաջ շարժվելու արագությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրասիայում BBC հեռուստաալիքի առեւտրային ներկայացուցչությունների ղեկավար եւ Dars Consulting ընկերության տնօրեն Սերգեյ Ստանովկինը՝ հունիսի 17-ին Hospitality Investment Forum Yerevan 2026 (HIF) միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանն ընդունել է 2.3 միլիոն զբոսաշրջիկ, ընդ որում, հաշվի առնելով կառավարության տարեկան բյուջեն, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար պետությունը մեկ միջազգային այցելուի համար ծախսում է ընդամենը 1,77 դոլար։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել «Hospitality Investment Forum Yerevan 2026» (HIF) միջազգային ներդրումային ֆորումի պաշտոնական բացումը, որը համախմբել է ավելի քան 1000 մասնակցի աշխարհի ավելի քան 28 երկրներից։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
ԱրմԻնֆո.Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության (ԵՄ) աջակցությունը, սակայն երկիրը նպատակ չունի վերակողմնորոշել իր արտահանումը ռուսական շուկայից դեպի եվրոպական։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մի շարք հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների և արտահանումը դեպի ԵՄ երկրներ վերակողմնորոշելու փորձերի ֆոնին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում քննարկում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխությունները։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Ֆրանսիական Thales ընկերությունը և հայկական BuTech ընկերությունը հայտարարել են ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՝ այն համարելով մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) համար։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկում քիչ հավանական են համարում գազի գների բարձրացումը: Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ՝ Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. 2017 թվի համեմատ Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 135%-ով։ Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի լիագումար նիստում, որտեղ քննարկվում է երկրի հիմնական տնտեսական օրենքի կատարողականը։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
ԱրմԻնֆո. Հայկական գինիները բարձր գնահատականի արժանացան միջազգային հեղինակավոր մրցույթում International Wine and Spirit Competition (IWSC).
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026,
Արմինֆո. ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ հունիսի 14-17-ն աշխատանքային այցով Երևանում են գտնվում Լոնդոնի հեղինակավոր «Sotheby’s» աճուրդային տան ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ համագործակցային և մասնագիտական կապեր Հայաստանի մշակութային կազմակերպությունների և աճուրդային տան միջև:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026,
Արմինֆո.Հայաստանը մտադիր է Զարգացման ֆրանսիական գործակալությունից (ԶՖԳ) 100 մլն եվրո վարկ ստանալ։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ ԶՖԳ-ի միջեւ չհաստատված վարկային գծի տրամադրման մասին ՀՀ կառավարության ներկայացրած շրջանակային համաձայնագրի նախագծին:
|