Շաբաթ, 20 Հունիսի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո.Չելյաբինսկի սննդի արդյունաբերության արտադրողները շահագրգռված են հայկական շուկայում ներկայության ընդլայնմամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով PROFOOD Armenia 2026 մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի շրջանակներում գործարար հատվածի հետ հանդիպման արդյունքները։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո.Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026,
Արմինֆո. Airbus Helicopters ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը վեց H145 ուղղաթիռ գնելու շուրջ պայմանագիր են ստորագրել: Այդ մասին հաղորդում է ավիաշինական կոնցեռնը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերությունն իր ավիապարկը համալրել է երկու օդանավով՝ «Airbus A320» և «Airbus A321»։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո.Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Իդրամն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում՝ Glovo ընկերության գլխամասային գրասենյակում, կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո.Մոտ օրերս կավարտվի «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցության օպերատորի կողմից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (GNC Alfa) ընկերության կլանման գործարքը։ Այս մասին հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Ճամփորդությունն արդեն վաղուց պարզապես ուղղություն ընտրելու մասին չէ․ այն դարձել է նոր փորձառություններ ձեռք բերելու, տարբեր մշակույթներ բացահայտելու և հիշողություններ ստեղծելու միջոց։ 2026 թվականը ճանապարհորդողներին առաջարկում է թե՛ արդեն սիրված և դասական ուղղություններ, թե՛ նոր ու քիչ բացահայտված վայրեր:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի համար առաջիկա տարիներին կարևոր է առաջ տանել ենթակառուցվածքային նախագծերը, խթանել գործընթացների թվայնացումը սահմաններին և երկրի ներսում, վերակառուցել կադրերի պատրաստման նկատմամբ մոտեցումը: Այդ մասին ասել է ATI.SU միջազգային լոգիստիկ հարթակի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը՝ Երևանում կայացած Logistics Development in Armenia խորհրդաժողովի ժամանակ:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ՓԲԸ-ի դեմ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն, ներառյալ դրանց ուղղակի ազգայնացումը, կխախտի Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի կողմից 2025 թվականի հուլիսին կայացված որոշումները:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը ՝ որոշում կայացնելու և առաջ շարժվելու արագությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրասիայում BBC հեռուստաալիքի առեւտրային ներկայացուցչությունների ղեկավար եւ Dars Consulting ընկերության տնօրեն Սերգեյ Ստանովկինը՝ հունիսի 17-ին Hospitality Investment Forum Yerevan 2026 (HIF) միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը Եվրոպական միության երկրների շուկաներ արտահանելու համար։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Սննդամթերքի անվտանգության մասին" օրենքում և հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,
ԱրմԻնֆո: Եվրամիությունը մշակում է արտակարգ առևտրային օգնության միջոցառումներ և ինքնավար առևտրային միջոցառումներ՝ հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու համար, հաղորդում է Financial Times-ը:
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի զգալի դանդաղում՝ մինչև 4,5-4,1% (նախկինում կանխատեսված 7,1-4,7% աճի և 2025 թվականի 7,1% փաստացի աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխությամբ՝ մինչև 4,7-3,7% (նախկինում կանխատեսված 5,7-5,3%-ի դիմաց)։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Ֆրանսիական Thales ընկերությունը և հայկական BuTech ընկերությունը հայտարարել են ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՝ այն համարելով մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) համար։
|