Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ
 Ուրբաթ, 20 Մարտի 2026,

Արմինֆո.Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցը վերջին տարիներին դարձել է ոչ միայն զբոսաշրջային վայր, այլև փոքրիկ ընտանեկան բիզնեսների յուրօրինակ հավաքատեղի։ Այստեղ 2021 թվականին հիմնադրվեց Hyur Home Dilijan հյուրատունը՝ որպես ընտանեկան բիզնես, որը շուտով գրավեց այցելուներին իր ջերմ մթնոլորտով և անհատական մոտեցմամբ։

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է
 Ուրբաթ, 20 Մարտի 2026,

Արմինֆո. Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:

Հայկական Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ընկերությունն այսուհետ կգործի որպես լիազորված Lloyd’s broker
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.1995 թվականին հիմնադրված Հայաստանի առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը՝ Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն,  պաշտոնապես ստացել է հեղինակավոր Lloyd’s broker-ի հավատարմագրում և գրանցվել որպես լիազորված Lloyd’s broker՝ ձեռք բերելով ուղղակի մուտք դեպի 300 տարուց ավելի գործող համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա՝ Lloyd’s of London:

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.Նվերաշատ խաղարկությունն այս անգամ Դալմա Գարդեն Մոլում է՝ առաջիկա հանգստյան օրերի գնումները դարձնելով շահավետ և լի անակնկալներով։

IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական և սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը և համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.2026 թվականի մարտի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
 Երկուշաբթի, 16 Մարտի 2026,

Արմինֆո.IDBank-ը ներկայացնում է նոր առաջարկ հաճախորդների համար՝ հնարավորություն տալով կատարել միջազգային փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով։

ԱՄՆ արտաքին առեւտրի ծառայության գլխավոր տնօրենն ընդգծել է քայլերի պատրաստակամությունը՝ Վենսի Երեւան եւ Բաքու այցի արդյունքում ներդրումներին աջակցելու համար
 Երկուշաբթի, 16 Մարտի 2026,

Արմինֆո.Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը:  

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո.IDBank-ը ներկայացնում է IDDistributor նորարարական թվային հարթակը, որը միավորում է վճարումների ավտոմատացումն ու շրջանառու կապիտալի հասանելիությունը մեկ ամբողջական լուծման մեջ։ Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Հելվետաս շվեյցարական ինտերկոոպերացիայի RECONOMY ներառական և կանաչ տնտեսության զարգացման ծրագիրը։

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո.Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։

Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո.Սկզբում՝ հաց և լավաշ, փոքր արտադրություն, սահմանափակ հնարավորություններ, բայց զարգանալու մեծ ցանկություն։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր․ այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է. զեղծարարները թիրախավորել են քաղաքացիների բանկային տվյալները
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։

Հայաստանում պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո. Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում
 Հինգշաբթի, 12 Մարտի 2026,

Արմինֆո.Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։ Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։

Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
 Հինգշաբթի, 12 Մարտի 2026,

Արմինֆո.Կանանց միամսյակը շարունակվում է․ ջերմ ժպիտներ պարգևելու առիթն ամեն օր է։ Տոնական այս օրերին քաղաքի տարբեր անկյուններում տիրում է աշխույժ և ջերմ մթնոլորտ, բոլորը շտապում են գնել նվերներ՝ հաճելի անակնկալ մատուցելու իրենց սիրելիներին։

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։

Հայաստանի ԿԲ-ը խարդախության դեմ պայքարի նպատակով ներդնում է ինքնապաշտպանության մեխանիզմներ. 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2026,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, ինքնապաշտպանության գործիքներն ու մեխանիզմները ներդրվում են խարդախության դեմ պայքարի նպատակով:

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
 Երեքշաբթի, 10 Մարտի 2026,

Արմինֆո.Ամերիկյան հեղինակավոր Los Angeles Times պարբերականը անդրադարձել է հայկական IDBank-ին՝ ներկայացնելով բանկի արագ զարգացումը, թվային վերափոխման հաջող փորձը և միջազգային ընդլայնման նոր փուլը։

Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
 Ուրբաթ, 6 Մարտի 2026,

Արմինֆո.Այս հյուրանոցային համալիրն իր պատմությունը սկսել է դեռ 2005-ին՝ որպես փոքր ընտանեկան բիզնես, իսկ այսօր այն արդեն Կապանի զբոսաշրջային քարտեզի կարևոր հասցեներից մեկն է։

Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ
 Ուրբաթ, 6 Մարտի 2026,

Արմինֆո.Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40