Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026 17:14
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Արմինֆո. Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Օմանի Սուլթանության տեղեկատվության նախարար դոկտոր Աբդուլլահ բին Նասեր Բին Խալիֆա Ալ Հարասիի հետ:

 

Ինչպես հաղորդում է Օմանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, Ալ Հարասին ընդգծել է Օմանի Սուլթանատում ՀՀ ռեզիդենտի դեսպանության բացման կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների միջև առկա կապերի խորացման տեսանկյունից, այդ համատեքստում նշելով տարածաշրջանում Հայաստանի պատմական ներկայությունը, հայերի և հայկական մշակույթի մեծ դերը արաբական երկրների սոցիալ-մշակութային կյանքում:

 

Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ լրատվական գործակալությունների միջև կապերի հաստատման և երկու հասարակությունների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով: