
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվացքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք և այդ օրակարգը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։
ՀԲ-ն Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր՝ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։
Նշենք, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի դանդաղում 2026-2027թթ.-ին՝ մինչև 4,9-4,7%՝ 2025թ․ գնահատված 5,2%-ից (2024թ. աճի 8,3%-ից մինչև 5,9% արգելակումից հետո - խմբ.):