Շաբաթ, 21 Փետրվարի 2026
Կարինա Մելիքյան

S&P Global Ratings-ը Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը բարելավել է կայունից դրականի՝ աճի և տարածաշրջանային անվտանգության հնարավոր բարելավման ֆոնին

S&P Global Ratings-ը Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը բարելավել է կայունից դրականի՝ աճի և տարածաշրջանային անվտանգության հնարավոր բարելավման ֆոնին

Արմինֆո.S&P Global Ratings - ը բարելավել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ կայունից դրականի ՝ աճի և տարածաշրջանային անվտանգության հնարավոր բարելավման ֆոնին: Միաժամանակ հաստատվել են Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ ինքնիշխան վարկային վարկանիշները արտարժույթով և տեղական արժույթով' "BB-/B" մակարդակում: Այd մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2026-2028թթ. համար. ընթացիկ տարում' 5,3%, 2027թ.' 4,8%, և 2028թ.'  5%:

 

Ընդ որում, 2026-2029թթ. տնտեսական աճի դանդաղումը մինչև դեռևս բարձր միջին տարեկան 5% մակարդակ, կանխատեսվում է, հաշվի առնելով, որ կայուն ներքին պահանջարկը կմեղմի Ռուսաստանից կապիտալի և աշխատուժի ներհոսքի աստիճանական նվազումը։

 

S&P-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերը կարող են նվազեցնել ապագա ռազմական էսկալացիայի հավանականությունը ՝ թուլացնելով տարածաշրջանային անվտանգության համար ռիսկերը:

 

Չնայած Հայաստանի դեռևս խոցելի վճարային հաշվեկշռին՝ նրա չափավոր զուտ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 43%-ի չափով, ճկուն փոխարժեքը և միջազգային պահուստները, որոնք վերջերս հասել են առավելագույն՝ 5.2 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի 18%), ապահովում են պաշտպանություն անկանխատեսելի ցնցումներից։

 

Կանխատեսման վերանայումը դրականի արտացոլում է S&P-ի կարծիքը տարածաշրջանային աշխարհաքաղաքական և անվտանգության ոլորտի իրավիճակի բարելավման ներուժի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունների կարգավորման հետագա առաջընթացի մասին: S&P-ն նաև բարենպաստ է համարում  Հայաստանի աճի հեռանկարները, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելացումը և ճկուն փոխարժեքը պետք է օգնեն մեղմել հնարավոր չնախատեսված արտաքին ցնցումները:

 

S&P-ն կարող է իձեցնել վարկանիշը, եթե տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերը զգալիորեն սրվեն կամ Ռուսաստանից աշխատուժի և կապիտալի ներհոսքը կտրուկ նվազի, ինչը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսական, ֆիսկալ ցուցանիշների և վճարային հաշվեկշռի վրա։

 

S&P-ն կարող է դիտարկել վարկանիշի բարձրացման հնարավորությունը, եթե անվտանգության և աշխարհաքաղաքականության ռիսկերը կայունորեն նվազեն: Վարկանիշի բարձրացման ներուժ կարող է առաջանալ նաև, եթե Հայաստանի ֆիսկալ ցուցանիշները զգալիորեն գերազանցեն S&P-ի կանխատեսումները, կամ, եթե վճարային հաշվեկշռի խոցելիությունը թուլանա ԿԲ միջազգային պահուստների հետագա կայուն աճի շնորհիվ: