
Արմինֆո. Ռուսական Red Wings ավիաընկերությունը մտադիր է գործարկել նոր չվերթ՝ Օրենբուրգ-Երևան ուղղությամբ: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում։
«Red Wings-ը սկսել է Օրենբուրգ-Երևան նոր ուղիղ ուղղության տոմսերի վաճառքը: Թռիչքները կիրականացվեն ռուսական SSJ-100 ինքնաթիռներով ամառային սեզոնի ընթացքում՝ շաբաթական մեկ անգամ։ Առաջին թռիչքը նախատեսված է հունիսի 4-ին։ Մեկնումը Օրենբուրգից' հինգշաբթի օրերին, ժամը 11: 10-ին: Միննչեւ Հայաստանի մայրաքաղաք թռիչքի ժամանակը կկազմի 3 ժամ 5 րոպե: Հետադարձ չվերթը Երևանից մեկնում է ժամը 14:05-ին: Նոր երթուղու բացումը թույլ կտա Օրենբուրգի և տարածաշրջանի հարևան քաղաքների բնակիչներին ավելի հարմար պլանավորել ուղևորություններ դեպի աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին", - նշվում է հաղորդագրության մեջ:
Ավիափոխադրողը նշում է, որ Օրենբուրգը դարձել է ավիաընկերության երթուղային ցանցի յոթերորդ քաղաքը, որտեղից հասանելի են դեպի Հայաստան ուղիղ չվերթները: Ներկայումս Red Wings-ը դեպի Երևան թռիչքներ է իրականացնում Սոչիից, Մինվոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից: