«Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի իրավաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ՀԷՑ-ի սեփականազրկման առնչությամբ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականազրկման վերաբերյալ արբիտրաժային դատավարությունն անցնում է իրավազորության վերաբերյալ Հայաստանի առարկությունների քննությանը: 2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի սեփականազրկման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական որոշում ՝ վարույթը երկու առանձին փուլերի բաժանելու մասին: Այդ մասին ասվում է ՀԷՑ-ի բաժնետեր "Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերության իրավաբանական թիմի անունից տարածված հաղորդագրության մեջ։

DigiTec-ը հայտարարել է երկրի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության անցկացման ամսաթիվը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։

Վերահսկողական կոմիտե. Ստոկհոլմի արբիտրաժը Հայաստանի իշխանություններին զգուշացրել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման փորձն ընկալվելու է որպես իր որոշման խախտում
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ՓԲԸ-ի դեմ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն, ներառյալ դրանց ուղղակի ազգայնացումը, կխախտի Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի կողմից 2025 թվականի հուլիսին կայացված որոշումները:

Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը. Սերգեյ Ստանովկին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը ՝ որոշում կայացնելու և առաջ շարժվելու արագությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրասիայում BBC հեռուստաալիքի առեւտրային ներկայացուցչությունների ղեկավար եւ Dars Consulting ընկերության տնօրեն Սերգեյ Ստանովկինը՝ հունիսի 17-ին Hospitality Investment Forum Yerevan 2026 (HIF) միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Փորձագետ․ Հայաստանը խաղադրույք է կատարում բուտիկային զբոսաշրջության վրա, բայց նա պետք է լուծի մի քանի առանցքային խնդիր
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանն ընդունել է 2.3 միլիոն զբոսաշրջիկ, ընդ որում, հաշվի առնելով կառավարության տարեկան բյուջեն, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար պետությունը մեկ միջազգային այցելուի համար ծախսում է ընդամենը 1,77 դոլար։

Հայաստանում որոշել են ձեռնամուխ լինել պարտքերի ֆիկտիվ դուրսգրման խնդրի լուծմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանում որոշել են ձեռնամուխ լինել պարտքերի ֆիկտիվ դուրսգրման խնդրի լուծմանը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է սնանկության մասին նոր օրենսգրքի նախագիծը:

Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը ԵՄ շուկաներ արտահանելու համար
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը Եվրոպական միության երկրների շուկաներ արտահանելու համար։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Սննդամթերքի անվտանգության մասին" օրենքում և հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները:

"Զինապահ"-ի գլխավոր տնօրեն․ 2025 թվականին արձանագրվել է հիմնադրամի աշխատանքի ողջ ընթացքում եկամուտների եւ ծախսերի միջեւ ամենադրական տարբերությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  2025 թվականին արձանագրվել է Զինծառայողների ապահովագրության "Զինապահ" ազգային հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում եկամուտների և ծախսերի միջեւ ամենադրական տարբերությունը։ Այդ մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Զինապահ"-ի գլխավոր տնօրեն Կարինե Սարգսյանը ՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեության և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը։

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:

Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել պետական հաշվեկշռում չգտնվող ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրենց հողամասերի սահմաններում իրականացնել պետական հաշվեկշռում չգտնվող ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ կառավարության սահմանած կարգով ծանուցելով լիազոր մարմնին և առանց հորատման ու պայթեցման աշխատանքների կիրառման։

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից։ Վերջին 6 ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով։

Գերմանական Monolith-ը հետաքրքրված է հայկական շուկայով
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Գերմանական «Monolith» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Monolith North» («Մոնոլիտ Նորդ») ընկերության ստորաբաժանումներից մեկի ղեկավարներ Արթուր Շտայնհաուերին և Վլադիմիր Մարտինովիչին։

Գևորգ Պապոյան. Հասանելիությունը զբոսաշրջային հոսքերի և ներդրումային ակտիվության շարժիչ ուժն է
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել «Hospitality Investment Forum Yerevan 2026» (HIF) միջազգային ներդրումային ֆորումի պաշտոնական բացումը, որը համախմբել է ավելի քան 1000 մասնակցի աշխարհի ավելի քան 28 երկրներից։

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է IOTA-ի Գործադիր խորհրդի անդամ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում մասնակցում է Հարկային վարչարարությունների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 30-րդ Գլխավոր ասամբլեային: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ձեռնամուխ են եղել առևտրային բանկերի բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում ձեռնամուխ են եղել առևտրային բանկերի բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկում է Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել երկրի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը։ Փաստաթղթի հաստատմանը կողմ է քվեարկել 57 պատգամավոր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն անոնսել է իր այցը Ռուսաստան
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո.Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության (ԵՄ) աջակցությունը, սակայն երկիրը նպատակ չունի վերակողմնորոշել իր արտահանումը ռուսական շուկայից դեպի եվրոպական։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մի շարք հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների և արտահանումը դեպի ԵՄ երկրներ վերակողմնորոշելու փորձերի ֆոնին։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են օրինապահ հարկատուների համար մշակել նոր խրախուսման ձևեր։
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել օրինապահ հարկատուների համար նոր խրախուսման ձևեր: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 17-ի պլենար նիստում քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ:

Հայաստանում կընդլայնվի ՀԴՄ էլեկտրոնային կտրոնների կիրառման մեխանիզմը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո: Հայաստանում կընդլայնվի հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) էլեկտրոնային կտրոնների կիրառման մեխանիզմը։ Երկրի խորհրդարանը հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

ԵՄ-ն արտակարգ միջոցառումներ է մշակում հայկական սննդամթերքը եվրոպական շուկա վերաուղղորդելու համար - FT
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո: Եվրամիությունը մշակում է արտակարգ առևտրային օգնության միջոցառումներ և ինքնավար առևտրային միջոցառումներ՝ հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու համար, հաղորդում է Financial Times-ը:

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98